Բավ է պառակտվել
06-02-2023 15:04

Եվս մեկ երկրաշարժ Թուրքիայում՝ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ

Երկուշաբթի օրը Թուրքիայում 5,9 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է գրանցվել։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին հղումով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշ քաղաքից 77 կմ հյուսիս։ Օջախի խորությունը՝ 10 կմ։ Լրատվամիջոցները հայտնում են, որ ցնցումների ուժգնությունը կազմել է 7,6-7,7 բալ։

Այսօր ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել էր, որ անցած գիշեր տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 912-ի։

«Վերջին տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը 7,7 բալ էր։ Սա Թուրքիայում 1939 թվականից ի վեր ամենախոշոր բնական աղետն է։ Զոհերի թիվը կազմել է 912 մարդ, վիրավորվել՝ 5385 քաղաքացի, ավերվել է 2818 շինություն»,- ասել է նախագահը։

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ այս պահին «հայտնի չէ, թե որքան կարող է աճել զոհերի և վիրավորների թիվը», քանի որ «բոլոր շրջաններում փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են»։

«Փլատակների տակից դուրս է բերվել 2470 մարդ: Կառավարությունը, բոլոր գերատեսչությունները երկրաշարժից անմիջապես հետո ամբողջովինմոբիլիզացվել են: Այլ մարզերից ևս 10 նահանգապետ է տեղափոխվել երկրաշարժից տուժած 10 նահանգներ՝ օգնելու և [տեղական իշխանությունների հետ] համակարգելու աշխատանքը: