Բավ է պառակտվել
22-11-2020 13:50

Թուրքիան հստակեցրել է Ադրբեջանում իր զինվորականների մնալու ժամկետները

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինն ասել է, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն չկարողացան ոչինչ առաջարկել Ղարաբաղում զինադադարի ռեժիմի առումով, մինչդեռ Ռուսաստանին և Թուրքիային հաջողվեց կարգավորել հակամարտությունը:
Նա ասել է, որ ավարտվել է երկխոսության առաջին փուլը, որին մասնակելմ են Պաշտպանության նախարարության, ԱԳՆ-ի և հատուկ ծառայությունների ներկայացուցիչները: Կալինը շեշտել է, որ առաջիկա օրերին կորոշվեն համատեղ դիտարկման կենտրոնի գտնվելու վայրը և սկզբունքները, ինչպես նաև կողմերի պարտականությունները:
Ավելի վաղ Անկարան ու Մոսկվան պայմանավորվել էին Ադրբեջանում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար համատեղ դիտորդական կենտրոն հիմնել:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հայտնել Ղարաբաղի հարցով Ադրբեջանի տարածքում Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ դիտարկման կենտրոնի կատարված գործողությունների մասին:
Ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը հայտնել է, որ առաջիկայում թուրքական զորքերը կմեկնեն հանրապետություն և մեկ տարի ժամկետով կտեղակայվեն երկրում:
«Մեր զինվորականները մեկ տարի կաշխատեն Ռուսաստանի Դաշնության (Լեռնային Ղարաբաղի հարցով) համատեղ կենտրոնում», - հայտնել են Թուրքիայի ռազմական գերատեսչությունից:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նախապես հայտարարել էր, որ երկրները հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու կենտրոնի վերաբերյալ: Նա նաև երկրների հետագա գործողություններն անվանել է «համատեղ խաղաղապահ առաքելություն»:
Իր հերթին, Կրեմլը շեշտել է, որ Ռուսաստանը և Թուրքիան համակարգելու են Ղարաբաղի շուրջ աշխատանքները Ադրբեջանի տարածքում գտնվող դիտորդական կենտրոնի միջոցով, մինչդեռ «համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չկա»:

Ղարաբաղում հրադադարի ռեժիմը գործում է նոյեմբերի 10-ից։ Այն հաստատվել է բանակցությունների և Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի համատեղ հայտարարության արդյունքում։
Երևանը պետք է Բաքվին վերադարձնի Քելբաջարի, Լաչինի և Աղդամի շրջանները: Ղարաբաղում տեղակայվել են ռուս խաղաղապահներ: