Բավ է պառակտվել
11-11-2016 11:22

ԱՄՆ-ում Թրամփի հաղթանակի դեմ ցույցերը վերաճել են անկարգությունների (լուսանկարներ)

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակն անակնկալ էր շատերի համար: Ուստի` մեծ թվով ամերիկացիներ, որոնք չեն ցանկանում էքսցենտրիկ միլիարդատիրոջը տեսնել երկրի ղեկավարի պաշտոնում, տարբեր քաղաքներում դուրս են եկել փողոցներ` հրաժարվելով ընդունել Թրամփի հաղթանակը:

Մասնավորապես` Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում ոստիկանությունը հրապարակայնորեն հայտարարել է, որ ցույցերը վերաճել են անկարգությունների: Ոստիկանության թվիթերյան էջում արված գրառման մեջ նշվում է, որ ցուցարարները սկսել են կարգազանց ու վտանգավոր վարք դրսևորել: Ոստկանությունը նաև հավելել է, որ ցուցարարներն արդեն նախազգուշացվել են:

Իրավապահների փոխանցմամբ`անկարգությունների ժամանակ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետել, վնասել են կայանված մեքենաները: