Ամերիկյան Մարթինսվիլ քաղաքում վարորդը NASCAR ավտոմրցարշավից հետո իր մեքենայով վրաերթի է ենթարկել 22 հետիոտնի: Տուժածներից 9-ը հոսպիտալացվել են:
Վարորդը, ում ինքնությունը չի նշվում, մրցարշավի ավարտից հետո փորձել է Chevrolet SSR մեքենայով դուրս գալ կայանատեղիից:
Երբ նա որոշել է հերթից առաջ անցնել ու շրջանցել իր առջև կանգնած ջիփ մեքենային, սկզբում բախվել է դրան, հետո մխրճվել ամբոխի մեջ:
Ականատեսների խոսքերով՝ վթարի մեղավորը եղել է սթափ վիճակում ու պարզապես կորցրել է կողմնորոշումը տարածության մեջ:
Հայտնի է, որ ոստիկանները ձերբակալել են վարորդին ու այժմ փորձում են պարզել տեղի ունեցածի պատճառները: