Բավ է պառակտվել
03-09-2016 13:54

Ուզբեկստանում հրաժեշտ են տվել Իսլամ Քարիմովին

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքի Ռեգիստան հրապարակում ավարտվել է երկրի նախագահ Իսլամ Քարիմովի վերջին հրաժեշտի արարողությունը: Մահմեդական ավանդույթի համաձայն 21-մետրանոց սավանով փաթաթած, նրան ձեռքերի վրա տարել են թաղման վայր, պատմել են արարողությանը մասնակցած դիվանագետները:

Քարիմովը թաղվելու է Շահի Զինդա հայտնի հին գերեզմանատանը՝ իր ծնողների կողքին: Նրա գերեզմանը գտնվում է XIX դարի Հազրեթ-Հիզր մզկիթի մոտ:

Նախագահի մարմինը բերել են նրա հարազատները եւ մտերիմները, պատմել են ականատեսները:

Ռեգիստանի հրապարակից մինչեւ Շահի Զինդա երկու կմ է: Քարիմովի դագաղն ուղեկցել է մի քանի հազար մարդ՝ քաղաքացիներ, քաղաքական գործիչներ եւ օտարերկրյա պատվիրակություններ:

Ուզբեկստանում եռօրյա սուգ է հայտարարվել: