Բավ է պառակտվել
21-04-2022 08:11

Վաշինգտոնում գիշերը տարհանել են Կապիտոլիումը՝ ինքնաթիռի հավանական սպառնալիքի պատճառով

ԱՄՆ Կապիտոլիումի ոստիկանությունը հրամայել է տարհանել համալիրում գտնվողներին, հաղորդում է NBC News-ը:

«Կապիտոլիումի ոստիկանությունը հետևում է ինքնաթիռին, որը հավանական վտանգ է ներկայացնում Կապիտոլիումի համալիրի համար», - ասվում էր աշխատակազմին և մամուլին ուղարկված հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ կառավարության շենքային համալիրին վտանգ չի սպառնում, իսկ տարհանումն իրականացվել է որպես նախազգուշության միջոց։Այս մասին նրանք հայտնել են գերատեսչության թվիթերյան էջում։