Բավ է պառակտվել
04-05-2022 09:56

Երեխաների թիվը Ճապոնիայում ռեկորդային ցածր ցուցանիշի է հասել

Ճապոնիայում երեխաների թիվը 1950 թվականից ի վեր, երբ սկսվեց նման վիճակագրություն վարվել, ռեկորդային ցածր ցուցանիշի է հասել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ապրիլի 1-ի դրությամբ երկրում մինչև 14 տարեկան աղջիկների և տղաների թիվը կազմել է 14,65 միլիոն՝ 250 հազարով պակաս, քան մեկ տարի առաջ, ասվում է Վարչական գործերի և կապի նախարարության զեկույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի՝ հընդառաջ մայիսի 5-ին նշվող ազգային տոնի՝ Երեխաների պաշտպանության օրվան։

Երկրի մինչև 14 տարեկան փոքրիկ քաղաքացիներն այժմ կազմում են բնակչության ընդամենը 11,7%-ը։ Ճապոնիան այս ցուցանիշով ամենացածր տեղն է զբաղեցնում 40 միլիոնից ավելի բնակչություն ունեցող 35 երկրների շարքում։

Երկրում երեխաների թիվը 1982 թվականից ի վեր անշեղորեն նվազում է։ Վերջին տարիներին համաճարակի պատճառով ծնելիության մակարդակն ավելի է նվազել.

Ճապոնիայի բնակչությունը, ներառյալ երկրում մշտապես բնակվող օտարերկրացիները, 2020 թ․ հոկտեմբերից մինչև 2021 թ․ հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում նվազել է 644 հազար մարդով՝ հասնելով 125,5 միլիոնի։ Այս երևույթը արձանագրվել է բոլոր տարիքային կատեգորիաներում, բացառությամբ տարեցների։ 65 տարեկանից բարձր տղամարդկանց և կանանց թիվը մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 190 հազարով, հասնելով 36,2 միլիոնի, ինչը կազմում է Ճապոնիայի ընդհանուր բնակչության մոտավորապես 29%-ը։