Բավ է պառակտվել
30-11-2016 09:30

Հվ Կորեայում հավաքել են նախագահի իմփիչմենթի համար անհրաժեշտ ստորագրությունները

Հարավային Կորեայի իշխող «Սենուրի» կուսակցության պատգամավորների մի մասը, որոնք իրենց հականախագահական ճամբարի մաս են համարում, հայտարարել են, որ Փաք Կըն Հեի իմփիչմենթի մասին հայտարարելու համար անհրաժեշտ ստորագրությունները հավաքված են: 

Խմբի առաջնորդների կարծիքով՝ «նախագահն ինքը պետք է հայտարարի հրաժարականի ժամկետի մասին»: «Դրա համար ամենահարմար ժամանակն ապրիլի վերջն է»,- ասել են գործիչները:

Նախագահի իմփիչմենթի գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է խորհրդարանի 300 պատգամավորներից 200-ի համաձայնությունը: Ընդդիմադիր կուսակցությունները ներկայացված են 172 պատգամավորով, այսինքն՝ առանց իշխող կուսակցության 28 պատգամավորի համաձայնության իմփիչմենթի մասին որոշում չի կարող ընդունվել: