Բավ է պառակտվել
05-09-2022 21:26

Հարավային Կորեայում թայֆունի պատճառով հարյուրավոր չվերթներ են չեղարկվել

Հարավային Կորեան երկուշաբթի չեղարկել է հարյուրավոր ներքին թռիչքներ՝ «Հինամնոր» թայֆունի մոտենալու պատճառով, հայտնում են հարավկորեական լրատվամիջոցները:

Հանրապետության տարբեր հատվածներում դադարեցվել է լաստանավերի երթևեկությունը։

Սպասվում է, որ երկուշաբթի ավելի ուշ թայֆունը կանցնի հարավկորեական Ջեջու կղզու մոտով, իր հետ բերելով ուժեղ քամիներ, որոնք կարող են հասնել մինչև 216 կմ/ժ արագության: Կղզու տեղական իշխանությունները չեղյալ են հայտարարել դասերը դպրոցներում, բազմաթիվ ձեռնարկություններ փակվել են:

Ըստ կանխատեսումների՝ երեքշաբթի, սեպտեմբերի 6-ի առավոտյան, «Հինամնորը» կհարվածի Հարավային Կորեայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Բուսանի հարևան շրջաններին։

Սեուլում թայֆունի մոտենալու պատճառով երեքշաբթի օրվանից տարրական և միջնակարգ դպրոցներում դասերը կանցկացվեն առցանց։

Հարավային Կորեայի օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ «թայֆունի պատճառով ամբողջ երկրում սպասվում են շատ ուժեղ քամիներ և անձրևներ, ափամերձ շրջաններում սպասվում են մեծ ալիքներ, փոթորիկ և ցունամի»։

Ներկայում թայֆունին հատկացվել է վտանգի երրորդ կատեգորիա չորսից, այն դասակարգվում է որպես «շատ ուժեղ», քամու արագությունը հասնում է մինչև 176 կմ/ժ։ Տարերային աղետը շարժվում է հյուսիսային ուղղությամբ։