Բավ է պառակտվել
27-12-2022 10:15

Հարավային Կորեայում արձանագրվել է մահացու «ուղեղ ուտող» ամեոբայով վարակվելու առաջին դեպքը

Հարավային Կորեայում հայտնաբերվել է Naegleria Fowleri տիպի «ուղեղ ուտող» ամեոբայով վարակվելու առաջին դեպքը։

Ինչպես հայտնում է «Аргументы и факты» թերթը՝ վկայակոչելով Կորեայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման գործակալությանը, վարակը հաստատվել է մի տղամարդու մոտ, ով մահացել է Թաիլանդից վերադառնալուց տասն օր անց։ Հիվանդության ընթացքում նա ունեցել է գլխացավ, փսխում, ջերմություն, խոսքի խանգարումներ և մի շարք այլ ախտանիշներ։

Գործակալությունը կպարզի, թե կոնկրետ ինչպես է հիվանդը վարակվել։ Սովորաբար ամեոբան քթով ներթափանցում է օրգանիզմ, մտնում ուղեղ ու վարակում այն՝ առաջացնելով ամեոբային մենինգոէնցեֆալիտ։ Լրատվամիջոցները գրում են, որ ախտանշաններն արագ են զարգանում, իսկ վարակը մահացու է։

Ռուսաստանը կվերսկսի կանոնավոր չվերթները Բելառուսի Ղազախստանի, Ղրղզստանի և Հարավային Կորեայի հետ
Հայաստանի ԱԳՆ-ն հորդորել է խուսափել 5 երկիր այցելություններից կորոնավիրուսի պատճառով
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 47 հազարը
Թուրքիայի և Սիրիայի սահմանին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան ավերածություններ
Ռումինիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել