Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստվում է հաջորդ շաբաթվանից թույլ տալ մարդկային օրգանների աճեցումն այլ կենդանիների մարմիններում, մասնավորապես խոզերի և ոչխարների: Այս նպատակով Մեծ Բրիտանիայի Home Office-ի(ներքին գործերի նախարարության անալոգը) կենդանիների գիտական կոմիտեն այս շաբաթ նախատեսում է հրապարակել խիմերաների (մարդու առանձին օրգաններով կենդանիներ) օգտագործման առաջին ձեռնարկը: Կոմիտեն մտադիր է ցույց տալ այլ կենդանիների մարմնում աճեցված մարդկային օրգանների օգտագործման հեռանկարներն ու անվտանգությունը: Ըստ գիտնականների, դա կօգնի լուծել դոնորական օրգանների պակասի խնդիրը (սրտի, երիկամների և լյարդի): Մարդկային օրգանների աճեցման համար առավել նպատակահարմար կենդանիներ են համարվում խոզերն ու ոչխարները: Գիտնականները նշում են, որ նոր օրգանները չեն օտարվի, քանի որ նրանց աճեցման համար կօգտագործվեն մարդկային փոխպատվաստման համար անհրաժեշտ ցողունային բջիջներ: Բրիտանական օրենքի համաձայն մահացածի հարազատները կարող են արգելել հանգուցյալի օրգանների օգտագործումը փոխպատվաստման համար նույնիսկ, եթե դա նախապես լիազորված է: Բացի այդ, այժմ բժիշկները կանգնած են փոխպատվաստման ենթակա ցածրորակ օրգանների թվի աճի առջև: Փորձագետները սա վերագրում են բնակչության ծերացմանը և ավելորդ քաշով մարդկանց աճող թվին: Խիմերաներով փորձարկումներն արդեն կատարվում են ԱՄՆ-ում (առանց աճեցված մարդկային օրգանների փոխպատվաստման) գիտական նպատակներով: «Մենք կարող ենք ստեղծել կենդանինի առանց սրտի: Մենք արդեն ստեղծել ենք խոզեր, առանց կմախքային մկանային հյուսվածքների և արյունատար անոթների», - ասել է Մինեսոտայի սրտաբան Դենիել Հարրին:

Բավ է պառակտվել