29-06-2026 17:17

Երկրաշարժից հետո Վենեսուելայում 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի

Հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո մոտ 1,8 միլիոն մարդ, այդ թվում՝ շուրջ 680 հազար երեխա, հումանիտար օգնության կարիք ունի։ Այս մասին հայտարարում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ)։

Աղետը լրջագույն հետևանքներ է թողել, խաթարելով բնակչության բնականոն կյանքը և ստեղծելով ծանրագույն հումանիտար ճգնաժամ։ Երկրի ենթակառուցվածքները մեծ վնասներ են կրել։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մանուել Ռոդրիգես Պումարոլին նշում է, որ հիվանդանոցները գործում են իրենց հնարավորությունների սահմանում, իսկ հազարավոր երեխաներ զրկված են մաքուր ջրից։ Միայն Կարակասում 432 դպրոց է վնասվել, իսկ կանգուն մնացածները ծառայում են որպես ժամանակավոր կացարան անօթևանների համար։

Վենեսուելայի իշխանությունները հաստատում են, որ զոհերի թիվը հասել է 1450-ի, վիրավորվել է ավելի քան 3200 մարդ։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը գրանցել է 7.2 և 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ, որին հաջորդել է 512 հետցնցում։

Տուժել են բազմաթիվ բնակելի տներ, ենթակառուցվածքներ և հիվանդանոցներ, փակվել է գլխավոր օդանավակայանը։ Միջազգային հանրությունը կոչ է անում շտապ օգնություն ցուցաբերել, սակայն ավերածությունների չափերը դժվարացնում են դրա մատակարարումը։ Վերականգնման երկարաժամկետ հարցերը մնում են բաց։

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 230-ը, կան տուժած հայեր
Մահացու շոգը չի նահանջում Եվրոպայից՝ հարյուրավոր զոհերով
Թրամփը հայտարարում է Իրանի հետ համաձայնագրի ստորագրման մասին, Շումերը մանրամասներ է պահանջում
Իրանը կշարունակի երկխոսությունը ԱՄՆ-ի հետ. հայտարարել է նախագահ Փեզեշքիանը
ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագիր. Պակիստանը հայտարարում է ստորագրման մոտալուտ լինելու մասին