Բավ է պառակտվել
03-11-2020 19:25

ԱՄՆ նախագահական ընտրություններ. հակիրճ՝ հիմնականի մասին

Նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում ընտրում են երկրի նախագահ։ 2020-ի քվեարկությունն անվանում են երկրի նորագույն պատմության ամենակարևոր ընտրությունները, և ոչ միայն այն պատճառով, որ պետության նոր ղեկավարը կորոշվի կորոնավիրուսի գլոբալ համաճարակի ընթացքում: Դա պայմանավորված է այն փաստով, որ երկիրն, ինչպես երբեք, պառակտված է։ Դատելով սոցհարցումներից՝ ներկայիս 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին պարտություն է սպասվում, սակայն նրա պարտությունն էր կանխատեսվում նաև վերջինիս համար հաղթական 2016 թվականին, այնպես որ ինտրիգը պահպանվում է։ Ինչի՞ կողմնակից են Թրամփն ու նրա դեմոկրատ մրցակից Ջո Բայդենը, ովքեր են նրանց սիրում ու ատում, և ինչ կարելի է պասել ընտրություններից հետո:

Հակիրճ՝ հիմնականի մասին

- Դոնալդ Թրամփը Fox News- ին տված հարցազրույցում ասել է, որ բարձր է գնահատում իր հաղթանակի հավանականությունը: Նա նաև նշել է, որ իր հաղթանակը կհայտարարի միայն «երբ այս հաղթանակը տեղի ունենա» (մամուլում մտահոգություններ կային, որ Թրամփը կարող է հայտարարել իր հաղթանակը մինչ ձայների վերջնական հաշվարկը):
- Ջո Բայդենը տիկնոջ հետ ընտրությունների օրն այցելել են Դելավեր քաղաքում գտնվող իրենց եկեղեցի և իրենց ավագ որդու՝ Բոյի գերեզման (Ջոզեֆ «Բո» Բայդենը մահացել է 2015-ին ՝ գլխուղեղի ուռուցքից):
- Եվ Բայդենը և Թրամփը վաղաժամ են քվեարկել այս ընտրություններում:
- Երեքշաբթի առաջինը բացվել են Նյու Հեմփշիրի երկու ընտրական տեղամաս: Դիքսվիլ Նոտչում գտնվող տեղամասը 60 տարի շարունակ բացվում է կեսգիշերին: Այնտեղ ընտրողների բոլոր հինգ ձայնը (բնակվում է ընդամենը 12 մարդ) ստացել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոզեֆ Բայդենը: Հանրապետական ​կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը 16 ձայն է հավաքել կեսգիշերին Միլդֆիլդում բացված երկրորդ տեղամասում:
- Տեղամասերը միջին հաշվով բաց կլինեն ժամը 8: 00-ից 20:00-ն, սակայն դրանց աշխատանքային ժամերը նահանգից նահանգ տարբերվում են։
- Առաջին արդյունքները սպասվում են տեղամասերը փակվելուց հետո՝ Մեսկվայի ժամանակով նոյեմբերի 4-ին, ժամը 3: 00-ին:
- Այս տարի ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն սովորականից ուշ՝ փոստով քվեարկության պատճառով: Կորոնավիրուսային համաճարակի պատճառով ռեկորդային թվով ամերիկացիներ՝ ավելի քան 100 միլիոն, քվեարկել են վաղաժամկետ փոստով կամ ընտրատեղամասերում: Դա բոլոր գրանցված ընտրողների 47% -ից ավելին է (ընդհանուր առմամբ, քվեարկելու իրավունք ունեն երկրի շուրջ 233 միլիոն քաղաքացի) և 2016 թ. ընտրություններին քվեարկած մարդկանց թվի 73% -ը:
- Միացյալ Նահանգներում տիրող մեծ անորոշության պատճառով կա բողոքների ու անկարգությունների սպասում քվեարկության ավարտից հետո: Սպիտակ տան մոտ տեղադրվել է պաշտպանիչ ցանկապատ, իսկ խոշոր քաղաքներում ամուր փակել են խանութների ցուցափեղկերը:

Ով է պայքարում նախագահի պաշտոնի համար

Մրցակիցները երկուսն են՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփը և նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:

Թրամփը Միացյալ Նահանգների 45-րդ նախագահն է, Հանրապետական կուսակցության թեկնածուն, ով հաղթել է 2016-ի ընտրություններում:

Բայդենը ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի օրոք երկու ժամկետ եղել է փոխնախագահ (2008-ից 2016 թվականներին):
Թրամփը երեք անգամ փոխել է իր քաղաքական պատկանելությունը: Բայդենը քաղաքական կարիերայի սկզբից դեմոկրատ է:

Ընտրություններին մասնակցելու համար Բայդենը հաղթել է Դեմոկրատների նախնական ընտրություններում: Հանրապետական ​​կուսակցությունը նույնպես անցկացրեց նախնական ընտրություններ, բայց գրեթե բոլոր նահանգներում դրանք ձևական բնույթ էին կրում․ ոչ ոք չցանկացավ մարտահրավեր նետել Թրամփին:

Թրամփը մասնակցում է ընտրություններին գործող փոխնախագահ Մայք Փենսի հետ տանդեմում: Դեմոկրատների կողմից փոխնախագահի պաշտոնիի համար իր թեկնածությունն է առաջադրել Կալիֆորնիայից ժամանած սեւամորթ սենատոր Կամալա Հարիսը:

Թրամփը 74 տարեկան է, Բայդենը՝ 77. հաղթելու դեպքում նա կդառնա ԱՄՆ պատմության մեջ ամենատարեց նախագահը:

Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին, Բայդենը կլինի արդեն 78 տարեկան: Ներկայումս նախագահական ընտրությունների պահին Թրամփն ամենատարեց նախագահն է։