Բավ է պառակտվել
30-01-2014 14:17

Յանուկովիչն արձակուրդ է վերցրել

 

 Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը սուր շնչառական հիվանդության և ջերմության պատճառով արձակուրդ է վերցրել, հայտնում է Korrespondent.net-ը։ Այդ մասին հաղորդել է Բժշկական հարցերով պետական վարչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Օրդան։ «Ուկրաինայի նախագահը հիվանդության թերթիկ է բացել սուր շնչառական հիվանդության պատճառով, որն ուղեկցվում է բարձր ջերմությամբ»,- ասել է Օրդանը: