Բավ է պառակտվել
28-03-2020 19:08

Վիրուսային հեղափոխություն։ Ինչպե՞ս կփոխի համավարակը մեր աշխարհը

Գրասենյակային աշխատայիցների կրճատում մեկ երրորդով, մանրածախ առևտրի վերջնական անցում օնլայն հարթակ, առողջապահության ու կրթության արմատական նորացում՝ ահա մեզ սպասող ընդամենը մի քանի փոփոխություն։

Վերջին 3 տարվա ընթացքում համաշխարհային տնտեսությունը բախվել է մի քանի գլոբալ ճգնաժամի հետ, բայց դրանցից ոչ մեկն այսքան սրնընթաց չի փոխել մեր կյանքը։ Կորոնավիրուսի համավարակը անհավանական արագությամբ խզում է տրասպորտային և արտադրական շղթաները, ստիպում է պետություններին վերադարձնել սահմանները և վերակառուցել հիմնական հասարակական ինստիտուտները, համալսարաններն արագորեն անցնում են հեռահար ուսուցման։ Բայց սա քայլ չէ դեպի անդունդ, սա ճանապարհ է դեպի նոր իրականություն, որը հիմնվում է տեխնոլոգիական հեղափոխության, 4․0 ինդուստրայի նվաճումների վրա։ Այնուամենայնիվ, ճանապարհը դյուրին չի լինի։

Ծախքերի տնտեսում և գրասենյակային պլանկտոնի վերջ

Աշխարհում հազարավոր ընկերություններ իրենց աշխատայիցներին անց են կացրել հեռահար աշխատանքի։ Գրասենյակից դուրս աշխատեկու միտումը, որը քննարկվում էր վերջին տարիներին, մեկ ակնթարթում իրականություն դարձավ միլիոնավոր աշխատողների համար ամբողջ աշխարհում։ Ամենայն հավանականությամբ, այս հարկադիր գլոբալ փորձը կհաջողի, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի աշխատաշուկայի արմատական վերափոխմանը և, հետևաբար, նոր սոցիալական մարտահրավերների առաջացմանը:

Հիմնականն, ինչին հանգեցնում է գրասենյակում աշխատող աշխատակիցների թվի նվազումը՝ ծախքերի մասով խնայողություն է: Հնարավոր կլինի նվազեցնել վարձակալական ծախսերը, կրճատել սպասարկող անձնակազմը (քարտուղարներ, անվտանգության աշխատակիցներ, վարորդներ), ինչպես նաև ընկերության հիերարխիկ կառուցվածքից անցում կատարել ամպային տիպի կառույցվածքի: Մենք տեսնում ենք բիզնեսի կազմակերպման առաջիկա պարզեցում, առհասարակ խոշոր կազմակերպությունների պարզեցում և աշխատողների վարքագիծը վերահսկելու համար ներքին կազմակերպչական ծախքերի բավականին լուրջ խնայողություններ. աշխատավայր ժամանելու ժամը, ընդմիջման տևողությունը և դրես-կոդն այդքան էլ կարևոր չեն լինի: Վերահսկվելու է միայն աշխատանքի արդյունքը:

Սա թույլ կտա ազատվել անցյալի այնպիսի ֆետիշներից, ինչպիսիք են աշխատանքային շաբաթը կամ օրը։ Չէ որ, եթե հնարավոր է անցում կատարել նոր աշխատանքային հարաբերությունների, երբ կարևոր է արդյունքը, ապա արդյունքի ստեղծման համար ծախսված ժամանակը և վայրն արդեն ոչ ոքի չեն հետաքրքրի։ Սրա հետ մեկտեղ, դա նաև հսկայական հնարավորություն է փոքր երեխաներ ունեցող մայրիկների և հայրիկների համար։ Երեխայի ծնվելն ու դաստիարակությունը կդադարեն պատճառ հանդիսանալ մասնագիտական կարիերան ընդհատելու համար։

Ամպային կազմակերպումը, արդյունքի վերահսկողությունը, աշխատանքային պայմանագրերի պարզեցումը կվերացնեն ուռճեցված բեք-օֆիս ունենալու անհրաժեշտությունը։ Բոլոր փոփոխությունների արդյունքում գրասենյակային աշխատակիցների քանակը կարող է, որոշ դեպքերում, կրճատվել մեկ երրորդով։

Մի շարք երկրներում կկանգնի հարցը, թե ինչ անել այդ՝ այլևս պահանջարկ չունեցող մարդկանց հետ։ Բացառված չէ, որ անգամ ռուսաստանյան տնտեսությունը, որը մինչ այժմ խուսափում էր զգալի գործազրկությունյունից՝ բախվի այդ խնդրին։ Սակայն կփոխվի նաև գործազրկության որակը։ Մինչ այժմ համարվում էր, որ եթե մարդը կրթված է, խելացի և պատրաստ է աշխատել, նա միշտ աշխատանք կգտնի։ Իսկ եթե նա գործազուրկ է մեծ քաղաքում՝ դա իր ընտրությունն է։

Նոր իրականության պայմաններում ինչ ավելի կոշտ կլինի։ Ի հայտ կգան տանուլ տվածներ, որոնք ոչ թե վատ աշխատակիցներ են, այլ պարզապես մի փոքր ավելի վատն են նմանատիպ այլ աշխատողներից։ Երևույթը շատ նման կլինի արդյունաբերական աշխատողների գործազրկությանը քսաներորդ դարի առաջին կեսին, երբ աշխատանքի կորուստը ընկալվում էր որպես սոցիալական մարտահրավեր: Եվ այս անգամ էլ դա նույն կերպ կընկալվի: Որովհետև մի բան է, երբ մարդն ինքնակամ նախընտրում է չփնտրել աշխատանք, և մեկ այլ բան է, երբ աշխատողների նվազած պահանջարկը մեծացնում է “անհաջողակություն” հավանականությունը նրանց համար։

Առևտուր առանց վարձակալության

Մի քանի տարի առաջ Գուանչժոյում ինձ զարմացրեց սակավամարդությունը խանութներում. Մի ամբողջ հսկայական հարկում մի քանի գնորդ էր շրջում, և դրանք ակնհայտորեն օտարերկրացիներ էին: Չինացի գործընկերները պարզաբանեցին՝ մենք արդեն վաղուց առցանց ենք գնումներ կատարում։ Ռուսական և եվրոպական խանութներն ավելի երկար դիմադրեցին:

Ճգնաժամը կհանգեցնի ակնհայտ փոփոխությունների մանրածախ առևտրում։ Համեմատեք էլեկտրոնիկայի (կամ ցանկացած այլ ապրանքի) գներն ինտերնետ խանությոներում և սովորական առևտրային ցանցերում կամ ֆիրմային խանութներում․ տարբերությունը սկսվում է 20 տոկոսից, հասնելով, երբեմն, մինչև 50-ի։

Առցանց առևտուրը վերջնականապես դուրս կմղի ավանդականը, վերջինիս թողնելով միայն մի քանի սեգմենտ, ինչպիսիք են թանկ բուտիկները կամ սուպերմարկետները: Զուգահեռաբար, կտրուկ կզարգանա առաքման ոլորտն, այն կդառնա ավելի հարմար և ճշգրիտ, քանի որ մարդիկ չեն համաձայնի վատնել իրենց ժամանակը, ժամեր շարունակ սպասելով պատվերներին։ Արդեն մանրամասնվում է հագուստի և կոշիկի չափսերի համակարգը, ճիշտ չափսերի ընտրությունը կկատարվի պարզ թվային հարթությունում, չափսը որոշելու վիրտուալ տարբերակներն արդեն մշակված են։ Եթե այսօր ցանցերը դեռ դիմադրում են ապրանքների մակնշմանն, ապա վաղը նրանք կհասկանան, որ սա իրենց առավելությունն է “վայրի” վաճառողների նկատմամբ:

Քաղաքներում կնվազի գրասենյակային և առևտրային տարածքների պահանջարկը, այս շուկաները կկրճատվեն համապատասխանաբար 25 և 50 տոկոսով։ Առևտրային կենտրոնների ճակատագիրն է վերածվել ընտանեկան ժամանցի, ֆուդկորտերի և քոուորքինգի կենտրոնների։ Այո, այնտեղ կշարունակեն լինել ցուցասրահ-խանութներ, որտեղ մարդիկ կարող են “շոշափել” նոր իրերը և սարքերը, բայց գնորդներն, առնվազն, ստիպված չեն լինի իրենց հետ ման տալ գնումները: Առավել պահանջված կլինեն քոուորքինգները բնակելի շրջաններում գտնվող առևտրի կենտրոններում և խանութներում, քանի որ ոչ բոլոր հեռահար աշխատողները կարող են իրենց թույլ տալ աշխատասենյակ առանձնացնել իրենց բնակավայրերում։

Առևտրային տարածքների և, մասամբ, վաճառողների հաշվին կատարված տնտեսումը կնվազեցնի ծախքերը 20-30 տոկոսով՝ հաշվի առնելով անգամ առաքման ծառայությունների համար ծախսը։ Ինչի՞ն սա կհանգեցնի՝ բիզնեսի եկամտաբերության աճին, թե գների իջեցմանը, կորոշվի գոյատևման համար խոշոր մանրածախ առևտրի պայքարում։ Անհայտ ֆիրմաների դեմ խոշոր խաղացողների պայքարում վերջիններիս կօգնի հեղինակությունը, երաշխիքները և սպասարկման օպերատիվությունը։ Երկարամյա օգտագորման ապրանքների մասով՝ կենսական ցիկլի պայմանագրերը։ Հեռուստացույց գնելու և առաքելու փոխարեն՝ հինգից յոթ տարի միացման և առանց խնդիրների օգտագործման հնարավորություն, մոդելի ժամանակին թարմացում։ Այս դեպքում այնքան էլ կարևոր չէ, թե ու՞մ է պատկանում “հեռուստացույց” առարկան։

Ըստ իս, խոշոր առևտրային ցանցերը ոչ միայն կգոյատևեն, այլև՝ կհաղթեն։

Պետության վերաբեռնում

Աշխատանքի շուկայում տեկտոնիկ տեղաշարժերը կարող են հանգեցնել սոցիալական հարաբերությունների բոլորովին այլ կառուցվածքի, անգամ՝ նոր սոցիալական մարտերի, նման քսաներորդ դարի առաջին կեսի սոցիալիզմի համար պայքարին:

Այլընտրանք կարող է հանդիսանալ յուրաքանչյուրի մեջ “չաշխատելը” բաշխելու եվրոպական մեղմ մոդելը։ Փաստորեն, այս կամ այն ձևով, կարող է աշխատել երաշխավորված եկամտի մոդելը, ըստ որի, մի կողմից՝ անձը չի աշխատում և համեմատաբար նորմալ գումար է ստանում, մյուս կողմից՝ գործազրկությունը բաշխվում է հասարակության բոլոր անդամների միջև աշխատանքային ժամերն օրենսդրորեն սահմանափակելու ճանապարհով, օրինակ՝ չորս աշխատանքային օր։ Բայց նման մանևրը անարդյունավետ է երկարաժամկետ հեռանկարում։ Հեռահար աշխատանքի դեպքում աշխատանքային և ոչ աշխատանքային ժամանակի միջև եզրագիծը պայմանական է, իսկ գործատուն կվարձի միայն բարձր արտադրողականություն ունեցող մարդկանց:

Աշխատանքը կորցրած և սովորական կենսակերպից զրկված մարդկանց խնդիրներով ստիպված կլինի զբաղվել պետությունը։ Նրան իրական վերաբեռնում է սպասում։ Այսօր մենք վերաբերում ենք պետությանն, ինչպես մեր գործունեության կարգավորչի, կամ էլ՝ մի ինչ որ ոչ այնքան անհրաժեշտ կառույցի։ Երկրորդ դեպքում դրսևորվում է մի տեսակ ինքնաբուխ լիբերալիզմ, որը զարգացել է մեր հասարակություններում: Պետության անտեսումը վերաբերում է ինչպես Եվրոպային, այնպես էլ Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին:

Եթե կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը մեկ տարուց երկար տևի, աշխարհի շատ երկրների հանրային գիտակցության մեջ կայունության քաղաքականությունն ավելի կարևոր կդառնա, քան աճի քաղաքականությունը։ Պետությունն, առաջին հերթին պահանջված կլինի որպես երաշխավոր, կայունության ապահովման մեխանիզմ։ Պետության արժեվորման նման աճը կապված կլինի նրան ենթարկվելու մարդկանց ավելի մեծ պատրաստակամության, ճգնաժամային իրավիճակում իրենց իրավունքների մի մասից հրաժարվելու հետ։

Ներկայիս ճգնաժամի ամենաուժեղ արդյունք կարող են դառնալ պետությունը, որպես կայունացնող մարմին և պետական քաղաքականությունը, որն ուղղված է ոչ թե աճին, այլ կայունությանը, ոչ թե փոփոխություններին, այլ՝ կանխատեսելի կենսապայմանների վերարտադրմանն այն մարդկանց համար, ովքեր իրենք կշարունակեն նպատակներ դնել։ Աճը կդառնա անհատների խնդիրը, կայունությունն՝ ընդհանուր նպատակ:

Նոր բժշկություն, նոր բարոյականություն

Կորոնավիրուսի համաճարակը ցույց տվեց մարդկության պատրաստակամությունը լինել համերաշխ; ժողովուրդներն ու կառավարությունները կարևոր ընտրություն կատարեցին տնտեսական աճի, եկամուտ ստանալու և տարեցների կյանքի պահպանման միջև: Նման ընտրությունը ոչ պակաս պատմական նշանակություն ունի, քան անցած դարի առաջին կեսին կենսաթոշակային համակարգի և հանրամատչելի բժշկության ձևավորումը:

Մարդու արժեքը բացարձակ է, այն չի սահմանափակվում մարդկային կապիտալով՝ աշխատելու և ընտանիքին, գործատուին և պետությանը եկամուտներ բերելու նրա ունակությամբ: Այս բառերը նյութականացան զանգվածային պահվածքի մեջ, նրանք դարձան 2020-ի սկզբի տնտեսական փաստ: Պատմության մեջ առաջին անգամ աշխարհը կարող է հպարտանալ ՀՆԱ-ի անկմամբ: Հուսանք, որ մի քանի ամիս հետո հպարտության այս պատճառը կվերանա:

Այնուամենայնիվ, բժշկությունը կստանա լուրջ խթան, կառաջանա դրա զարգացման կիզակենտրոնի փոփոխման պահանջ: Եթե այսօր զարգացած երկրներում սա հիմնականում անձնական գործ է, բոլորի անձնական պատասխանատվությունն իրենց առողջության համար, երբ դուք գնում եք ապահովագրություն՝ կախված ձեր եկամուտներից, ապա համաճարակի առաջացրած ցնցումն, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի հանրային ընդգրկման ու պատասխանատվության մասշտաբի ընդլայնմանը քաղաքացիների կյանքի և առողջության համար: Առավել ևս, որ թվային հեղափոխությունն այս ոլորտում բավականին մատչելի լուծումներ է տալիս: Քրոնիկ հիվանդների վիճակի վաղ ախտորոշում և հեռակա մոնիթորինգ. “Իրերի ինտերնետի” պրոեկցիա “մարմնի ինտերնետի” վրա; դեղերի անվճար կամ արտոնյալ տրամադրում. այս ամենն, ի վերջո, կարող է փոխել ապահովագրության և պետական (բարեգործական) բժշկության հարաբերակցությունը հօգուտ վերջինիս:

Գլոբալ համալսարան, բաշխված համալսարան

Անհավատալի փոփոխություններ են տեղի ունենում կրթության ոլորտում, որը հայտնվել է գլոբալ ճգնաժամային վերափոխման առաջնագծում: Մեր աչքի առջև, գրեթե մի քանի օրում, ամբողջովին կանգ առավ առկա ֆորմալ կրթությունը, բայց երկրների մեծամասնության համալսարաններն ու դպրոցները կանգ չառան, այլ շարունակեցին կամ պատրաստվում են աշխատել հեռահար ռեժիմով:

Իրականում, փոփոխությունները կուտակվում էին գրեթե տաս տարի: Արագորեն աճում են զանգվածային բաց առցանց դասընթացների՝ ԶԲԱԴ հարթակները: Դրանց մասնակիցների թիվն արդեն համեմատելի է համալսարանների ուսանողների թվի հետ: Մարդիկ, որտեղ էլ որ լինեն, կարող են մասնակցել Հարվարդի, Յելսի համալսարանի, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի, Մոսկվայի պետական համալսարանի դասընթացներին: Աշխարհի առաջադեմ համալսարաններում (նաև Ռուսաստանում) ուսումնական պլանը պարունակում է հարյուրավոր առցանց, հիմնականում՝ “օտար” դասախոսների դասընթացներ: Դպրոցներում մշակվում են թվային հարթակներ, որոնք առաջարկում են շատ տարբերակներ դասերի և ինքնուրույն աշխատանքի համար:

Նոր մեթոդներն, իրենց ամբողջ արդյունավետությամբ, մերժվում կամ անտեսվում էին ավանդականի կողմնակիցների կողմից, իսկ կրթության ոլորտում վերջիններս մեծամասնություն են կազմում։ Ճգնաժամի և հարկադիր մեկուսացման պայմաններում աշխատանքը բառացիորեն բոլորին կստիպի գործնականում տիրապետել ժամանակակից տեխնոլոգիաներին: Ճգնաժամը հաղթահարելուց հետո կրթությունն այլևս չի վերադառնա իր ավանդական վիճակին:

Ճգնաժամը կստիպի հրաժարվել դասավանդման ակնհայտ հնացած ձևերից: Առաջին հերթին՝ դասախոսություններից, որոնց ձևաչափը չի փոխվում XVI - XVII դարերից ի վեր: Նախքան ճնաժամն էլ դրանց, միջին հաշվով, ներկա էին լինում ուսանողների 15% -ն: Այսօր արդեն ակնհայտ է, որ առցանց դասընթացը շատ ավելի մոբիլիզացնող ձև է, քան սովորական դասախոսությունն: Այն ունի հսկողություն ավելի շատ ներկառուցված տարրեր, և նյութի յուրացումն ավելի կայուն է: Ուսանողի համար հիմնական առավելությունն այն է, որ նա կարող է լսել դասընթացը ցանկացած հարմար ժամանակ: Շատ դասավանդողներ պնդում են, որ անգամ սեմինարների դեպքում է առցանց տարբերակը մասնակիցների ավելի լավ կենտրոնացում է ապահովում։

Առցանց տեխնոլոգիաները թույլ կտան մարդկանց իրենց ընտրած կրթական ծրագրի շրջանակներում ոչ միայն ընտրել հայտնի բուհերի դասըթացներն, այլև մակնշել դրանք։

Նմանատիպ նշումները կարելի է անվանել միկրոաստիճան, որն անձը կցանկանա նշել իր կենսագրականում՝ ոչ այնքան հեղինակավոր բուհի բակալավրի կամ մագիստրոսի աստիճանի հետ մեկտեղ։ Աշխատաշուկայում կհայտնվի նոր ազդանշան, որը զգալիորեն կազդի աշխատակցի ընտրության վրա։

Որպես կրթության զարգացման հաջորդ քայլ կհայտնվեն այսպես կոչված հավաքական աստիճանները, երբ ուսանողը հնարավոր փաթեթից ինքնուրույն ընտրում է առցանց դասընթացները և գտնում ուսումնական հաստատություն, որը ճանաչում է դրանք և տալիս բակալավրի կամ մագիստրոսի դիպլոմ: Զանգվածային բարձրագույն կրթության ոլորտում կհայտնվեն ինտեգրատոր - բուհեր:

Այնուամենայնիվ, ոչ համալսարանը, ոչ դպրոցը չեն հեռանա բեմից: Մարդը սոցիալական էակ է, իսկ կրթության որակն, այդ թվում՝ ուղղակիորեն կախված է կրթական միջավայրի որակից, որը չի կարող ամբողջությամբ վիրտուալ լինել։ Քոուորքինգներ և լաբորատորիաներ՝ դասախոսությունների դահլիճների և դասասենյակների փոխարեն: Կրթական տարածքներում հանգստի և մարզական բաղադրիչի զգալի աճ: Առաջիկա տասնամյակների ընթացքում մարդկությունը ներդրումներ կանի նոր կամպուսների կառուցման գործում:

Նոր տեխնոլոգիաները կդարձնեն կրթությունը պակաս ձևական և ավելի բաշխված: ՏՏ-հսկաները կմտնեն կրթական նյութերի արտադրություն: Այժմ Ռուսաստանում այս ոլորտում ակտիվ ներդրումներ են կատարում այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են 1C- ը, Mail.ru Group- ը, Sberbank-ը և Yandex-ը: Կրթական նյութերը կկորցնեն համալսարանական (դպրոցական) ակադեմիական կարգավիճակն, իսկ դասագրքերին կփոխարինեն թվային ինտերակտիվ համակարգերը: Կստեղծվի կրթական միջավայր, որտեղ կանհետանա հիմնական և լրացուցիչ կրթության միջև տարբերությունը: Արդյունքում, երբ ավարտվի այս ճգնաժամն, աշխարհը մեր շուրջ բոլորովին այլ կլինի։

 

 

Յարոսլավ Կուզմինը՝ РБК-ի համար