Բավ է պառակտվել
17-10-2016 16:53

Ներկայացվել է « Երկիր մոլորակ 2» սերիալի թրեյլերը (տեսանյութ)

2006 թ.-ին Երկիր մոլորակի վրա կյանքի մասին վավերագրական ֆիլմ էր թողարկվել: 11 սերիաների ընթացքում սցենարի հեղինակ Դեյվիդ Էթենբորոն պատմեց բևեռների և դրանց կյանքի փուլերի վրա ազդեցության մասին, ինչպես նաև լեռների, քաղցրահամ ջրի, անապատների, քարանձավների, սառցե աշխարհների, ջունգլիների, ծովերի, անտառների և օվկիանոսների մասին: Լայնածավալ և բարձր տեխնոլոգիաներով նկարահանման համար (ֆիլմն առաջին վավերագրական ֆիլմն է, որ նկարահանվել է HD որակով) ծախսվել է ավելի քան 16 միլիոն ֆունտ: «Երկիր մոլորակը» արժանացել է չորս «Էմմի» և տասնյակ այլ մրցանակների և անվանակարգերի, այդ թվում BAFTA-ի:

10 տարի անց ներկայացվում է ֆիլմի երկրորդ մասը: Այն նկարահանել է նույն թիմը, ինչը նշանակում է, որ նոր դրվագները նույնքան լավը կլինեն, ինչպես նախորդներն էին: Խոստանում են, որ երկրորդ մասի պատկերը նախորդից շատ անգամ ավելի լավն է` վերջին տասնամյակում զարգացած տեխնոլոգիաները թույլ են տվել նկարահանումներն ավելի տպավորիչ դարձնել:

Պրեմիերայի ամսաթիվը դեռ չի հայտարարվել: