Բավ է պառակտվել
16-07-2019 14:33

Սևանը կորցնեու վտանգ կա․ Հայաստանի փոխվարչապետ

Կլիմայի փոփոխությունը սպառնում է Սևանա լճին, հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կայուն զարգացման նպատակների իրականացման համատեքստում “կլիմայի էկոնոմիկայի” և էներգաարդյունավետության ոլորտներում ներդրումներին նվիրված կոնֆերանսում:

Միջոցառումը տեղի է ունեցել Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում:

Ավինյանի խոսքերով, կլիմայի փոփոխությունը կտրուկ է անդրադառնում Հայաստանի լանդշաֆտի վրա:

“Կլիմայի փոփոխությունից ամենաշատը տուժել է Սևանա լիճը: Ջերմաստիճանի բարձրացումը ստեղծել է մի իրավիճակ, երբ Սևանը որպես լիճ կորցնելու հեռանկար կա”,- ասել է Ավինյանը:

Ինչպես նշել է փոխվարչապետը, այս պահին Հայսատանի իշխանություններն աշխատում են այդ խնդրի լուծման ուղիներ գտնել։ “Եվ առաջին հերթին, մենք փորձում ենք բարձրացնել լճի մակարդակը շուրջ 6 մետրով, ինչը նշանակում է, որ մեզ լճում ավելի շատ ջուր է անհրաժեշտ”,- նշել է նա։

Դրա շնորհիվ, ըստ նրա՝ սառը ջրի մակարդակն ավելի ցածր կլինի, ինչը թույլ կտա, գոնե մոտ ապագայում, Սևանը որպես լիճ պահպանել։

“Մենք զգում ենք ջերմաստիճանի փոփոխությունը, զգում է նաև բուսական և կենդանական աշխարհը”,- հավելել է նա։

“Կարծում եմ, Հայաստանում երկար ժամանակ չէին մտածում կլիմայի փոփոխության մասին, մինչև այն հարվածեց երկրի հենց սրտին։ Հիմա մենք հասկանում ենք, որ դա շատ լուրջ հարց է: Բնապահպանական խնդիրները, ցավոք, անդառնալի ազդեցություն ունեն: Հետևաբար, մենք հիմա մեծ ուշադրություն ենք դարձնում այդ հարցերին»,- ընդգծել է ՀՀ փոխվարչապետը։

Հայաստանի նախագահին առընթեր Սևանի հարցերով հանձնաժողովը նախկինում հաղորդել էր, որ մինչև 2030 թվականը Սևանա լճի մակարդակը նախատեսվում է բարձրացնել 6 մետրով, ինչը թույլ կտա Սևանում ջրի ծավալը հասցնել 42 մլրդ խորանարդ մետրի: Այս ցուցանիշը ռազմավարական ռեսուրս է:

Սևանա լիճը տարածաշրջանում խմելու ջրի հիմնական աղբյուրըն է։ Այն գտնվում է Հայկական լեռնաշխարհում, ծովի մակարդակից 1914 մ բարձրության վրա և հանդիսանում է Եվրոպայում և Ասիայում ամենամեծ բարձրլեռնային լճերից մեկը։ Հյուսիս-արևմուտքից մինչև հարավ-արևելք լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, և նրա հայելու մակերեսը կազմում է գրեթե 1,5 հազար քառակուսի կիլոմետր: Լճից սկիզբ է առնում միայն մեկ գետ՝ Հրազդանը (Արաքսի վտակ), մինչդեռ լիճ է թափվում 28 գետ, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 2 776 քառակուսի կիլոմետր: