Բավ է պառակտվել
23-04-2019 21:37

Վլադիմիր Զելենսկին հաղթել է Ուկրաինայի նախագահական ընտրություններում

Զելենսկու օգտին քվերակել է ավելի քան 13,54մլն. ընտրող, իսկ Պորոշենկոյին սատարել է շուրջ 4,52մլն. ուկրաինացի։

Ընտրությունների երկրորդ փուլը կայացել է ապրիլի 21-ին։ Ինչպես և առաջին փուլում, մասնակցությունն 62 տոկոսից բարձր է եղել։ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել քվեաթերթիկների շուրջ 2,32%-ը։ Զելենսկին ամենամեծ աջակցույթունն է ստացել Խարկովի, Զապորոժյեի, Օդեսայի, Դնեպրոպետրովսկի և Լուգանսկի մարզերում։ Կիևում նրան կողմ է քվերակել ընտրողների 60,17%-ը։ Պորոշենկոն ամենից շատ ձայն է հավաքել Լվովի մարզում, որտեղ նրա օգտին քվերակել է ընտրողների 62,79%-ը։ Երկրորդ փուլի ընթացքում ՆԳՆ-ն և ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքների վրա հնարավոր էական ազդեցություն ունեցող խախտումներ չեն բացահայտել։

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախնական արձանագրությունների հիման վրա ԿԸՀ-ն պետք է ընտրությունները կայացած ճանաչի մինչև մայիսի 1-ը։ Զելենսկու երդմնակալությունը պետք է տեղի ունենա մայիսի 31-ից ոչ ուշ։ Նա կստանձնի իր պարտականությունների կատարումը Գերագույն ռադայի հանդիսավոր նիստում ուկրաինացի ժողովրդին երդում տալուց հետո։

Ավելի վաղ Զելենսկին բոլոր իր օտին քվեարկողներին խոստացել է, որ կարդարացնի նրանց հույսերը։ Դիմելով հետխորհրդային երկրներին նա ասել է․”նայեք մեզ։ Ամեն ինչ հնարավոր է”։ Մամլո ասոիլիսի ժամանակ Զելենսկին նշել է նախագահի պաշտոնում իր համար առաջնային հանդիսացող խնդիրները։ Ըստ նրա, առաջին հերթին հարկավոր է դադարեցնել զինված հակամարտությունը Ուկրաինայի հարավ-արևելքում, շարունակել բանակցությունները Մինսկի համաձայնագրի շրջանակներում։ “Մենք այն կվերբեռնենք։ Կարծում եմ՝ կունենանք կադրային փոփոխություններ”,- ասել է նա։ Զելենսկին նաև խոստացել է անել ամնեը Սև ծովում միջադեպի հետևանքով Ռուսաստանում ձերբակալված նավաստիներին տուն վերադարձնելու համար։

Իր հերթին Պորոշենկոն արդեն ճանաչել է իր պարտությունը։ “Այդպես է որոշել ուկրաինացիների մեծամասնությունը, ես ընդունում եմ այդ որոշումը”,-ասել է նա ավելի վաղ։ Գործող նախագահն ազնիվ է անվանել ընտրությունների արդյունքները։ Նրա խոսքերով, ռուսական ագրեսիայի և տեղեկատվական պատերազմի պայմաններում ուկրաինացիները պահպանել են ընտրության իրենց իրավունքը։ Պորոշենկոն խոստացել է կողմնակիցներին շարունակել քաղաքական կարիերան, պաշտպանել վերջին հինգ տարվա ընթացքում “ուկրաինացի ժողովրդի հետ շատ բարդ պայմաններում ձեռք բերածը”։ Պորոշենկոյի կարծիքով, ներկայումս վտանգված են անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իրականացումը, ուկրաինական բանակի մարտական պատրաստվածությունը, ինչպես նաև ձեռբերումներն Ուկրաինայի բանկային համակարգում։

Հաղթանակի կապակցությամբ Զելենսկուն արդեն շնորհավորել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը, լեհ նախագահ Անջեյ Դուդան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլենբերգը, Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն, Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը, Վրաստանի և Հայաստանի վարչապետեր Մամուկա Բախտաձեն և Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ Շոումենն ասել է, որ շնորհավորանքներ է ստացել նաև Պորոշենկոյից։
“Նա ճանաչել է իմ և իմ թիմի հաղթանակը․․․և ասել, որ ցանկացած ժամանակ կարող եմ ակնկալել իր օժանդակությունը”,- նշել է Զելենսկին։ Ընդ որում, նա չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում խորհրդի համար կդիմի Պորոշենկոյին։ “Ինչու՞ ոչ”,-ասել է շոումենը։

Ռուսական ոչ մի պաշտոնյա դեռևս չի շնորհավորել Զելենսկուն հաղթանակի կապակցությամբ։ Ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հույս է հայտնել, որ Ուկրաինայի նոր նախագահի օրոք Մոսկվայի և Կիևի հարաբերությունները կլավանան։ Մեդվեդևը կասկած չունի, որ ընտրվելուց հետո Զելենսկին հավատարիմ կմնա նախընտրական քարոզարշավի ընթացքում որդեգրած իր հռետորաբանությանը։ Նա կշարունակի “կրկնել բնակչության տարբեր խմբերին հացսեագրված հայտնի գաղափարախոսական բանաձևերը”, կարծում է վարչապետը։ Ըստ նրա, ընտրությունների արդյունքները խոսում են Ուկրաինայի խնդիրների լուծման համար նոր մոտեցումների “հստակ պահանջարկի” մասին։