Բավ է պառակտվել
23-03-2021 10:42

Ավստրալիայի իշխանությունները ևս 15,000 մարդու են նախազգուշացրել ջրհեղեղի պատճառով տարհանման մասին

Երեքշաբթի Ավստրալիայի իշխանությունները նախազգուշացրել են շուրջ 15,000 բնակչի պատրաստ լինել տարհանման ՝ ջրհեղեղի և իրավիճակի զարգացման կանխատեսումների վատթարացման պատճառով, հաղորդում են լրատվամիջոցները դեպքի վայրից:

Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով հորդառատ անձրևները մի քանի շրջաններում հանգեցրել են վերջին 60 տարվա ընթացքում ամենաուժեղ ջրհեղեղի: Հաղորդվել է, որ նախորդ օրն արդեն 18 հազար բնակիչ է տեղափոխվել անվտանգ շրջաններ:

«Ցավոք, անցած գիշեր եղանակային պայմանները վատթարացան և, ամենայն հավանականությամբ, օրվա ընթացքում կշարունակեն վատթարանալ», - ասել է լրագրողներին Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը:

Նահանգում 38 շրջան հայտարարվել է աղետի գոտի, հեղեղվել են տներ, գյուղացիական տնտեսություններ և կամուրջներ, ավերվել են ճանապարհներ:

Չորեքշաբթի Նոր Հարավային Ուելսում սպասվում է տեղումների քանակի որոշակի նվազում, բայց տեղատարափ անձրևները կտեղափոխվեն հարևան Քվինսլենդ, նախազգուշացրել են օդերևութաբանները: Նրանց գնահատմամբ, բացի Նոր Հարավային Ուելսի և Քվինսլենդի բնակիչներից, Ավստրալիայի արևմուտքում անձրևներից և հնարավոր ջրհեղեղներից կարող է տուժել մինչև 10 միլիոն մարդ: