Բավ է պառակտվել
06-01-2020 12:57

Ավստրալիայի իշխանությունները շուրջ 1,4մլրդ դոլար կհատկացնեն անտառային հրդեհներից հետո վերականգնման աշխատանքների համար

 

Ավստրալիայի կառավարությունը կհատկացնի մոտ 1,4 միլիարդ դոլար՝ անտառային հրդեհներից տուժած տարածքները վերականգնելու համար: Այս մասին երկուշաբթի հայտարարել է վարչապետ Սքոթ Մորիսոնը Կանբերայում կայացած մամուլի ասուլիսում:

Ավստրալիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ իշխանությունները մտադիր են ստեղծել “անտառային հրդեհներից հետո վերականգնման ազգային հիմնադրամ” ՝ առնվազն 2 միլիարդ ավստրալական դոլար (1,4 միլիարդ դոլար) գումարով, որն առաջիկա երկու տարում կծախսվի կրակից տուժած շրջաններում վերականգնման աշխատանքների համար։

Հիմնադրամի օպերատոր կհանդիսանա նախօրեին ստեղծված հատուկ պետական գործակալությունը, որը կգլխավորի Ավստրալիայի դաշնային ոստիկանության նախկին կոմիսար Էնդրյու Կոլվինը։

Ակնկալվում է, որ նոր կառույցը սերտորեն կհամագործակցի տուժած նահանգների և տարածքների կառավարությունների հետ՝ “արագ վերականգնելու անտառային հրդեհների հետևանքով ավերված տներն ու ենթակառուցվածքները։

Հիմնադրամի միջոցների հաշվին օգնություն կտրամադրվի նաև հրդեհներից տուժած ֆերմերներին, փոքր բիզնեսի և անտառային տնտեսությունների ներկայացուցիչներին։

Կառավարության ղեկավարը նշել է, որ անտառային հրդեհներից տուժածներին հատկացված նպաստների և նյութական օգնության ընդհանուր գումարը կկազմի առնվազն 125մլն. ավստրիալական դոլար ($87,6 մլն.)։ Այդ միջոցներից ավելի քան 25 միլիոնն արդեն վճարվել է տուժածներին, ևս 100մլն. շուտով կբաշխվի տեղական իշխանությունների կողմից Նոր Հարավային Ուելս, Հարավային Ավստրալիա, Թասմանիա, Վիկտորիա և Քվինսլենդ նահանգներում:

Հրդեհները Նոր Հարավային Ուելսում

Ներկայումս նահանգում գրանցված է 136 անտառային հրդեհ, որից 69-ը դեռևս մեկուսացված չեն: Հրդեհի դեմ պայքարում են ավելի քան 2,5 հազար հրշեջ և հարյուրավոր հատուկ տրանսպորտային միջոցներ, այդ թվում 90 ծանր ինքնաթիռ: Նահանգում գործում է կրակ վառելու և անտառ այցելելու ամբողջական արգելք։ Հարավային ափամերձ տարածքը՝ Սիդնեյից 180կմ հարավ գտնվող Շոլխեյվենից մինչև նահանգի սահման փակ է զբոսաշրջիկների համար, իսկ տեղի բնակիչներին ցուցված է պատրաստ լինել անհապաղ տարհանման։ Անտառային հրդեհների հետևանքով շջանում զոհվել է 18 մարդ, ևս 2-ը համարվում են անհայտ կորած։

Վիկտորիա նահանգ

Վիկտորիա նահանգի արևելյան ափին, որտեղ վեց շրջան հայտարարվել է աղետի գոտի, շարունակվում է Մալլակոոտայի բնակիչների տարհանումը։ Շուրջ 300 մարդ սպասում է տրասպորտի, որը նրանց դուրս կբերի կրակով պաշարված քաղաքից, ևս ավելի քան 3,5 հազար մարդ տեղափոխվել է անվտանգ տարածք Ավստրակիայի ՌԾՈւ նավերով և ռազմական ինքնաթիռներով։ Ակնկալվում է, որ Մալլակոոտայի հետ ավտոմոբիլային հաղորդակցությունը կվերականգնվի ոչ շուտ, քան երկու շաբաթ հետո։

Վիկտորիա նահանգում հրդեհի հետևանքով ոչնչացել է 1,2 միլիոն հեկտար անտառ, առնվազն երկու մարդ զոհվել է հրդեհների հետևանքով, ևս երկուսը անհայտ կորած են: Նահանգի արևելքում այրվել է երկու էլեկտրակայան, առանց էլեկտրականության և կապի թողնելով ավելի քան 2 հազար տուն: Մոտ 67 հազար մարդ ստիպված է եղել լքել տները:

Նահանգի վարչապետ Դանիել Էնդրյուսը տեղեկացրել է, որ նահանգի կառավարությունը կստեղծի անտառային հրդեհներից հետո վերականգնման տարածաշրջանային գործակալություն, որի օպերատիվ կառավարման համար կհատկացվի շուրջ 50մլն ավստրիալական դոլար ($35 մլն.)։

Անտառային հրդեհներն Ավստրալիայում

Անցյալ տարվա հոկտեմբերին լայնածավալ անտառային հրդեհներ բռնկվեցին Ավստրալիայի արևելյան ափին։ Ներկայումս կրակի մեջ են մայրցամաքի հարավ-արևելքում գտնվող Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգների զգալի տարածքներ, հարավային ափի որոշ շրջաններ փակ են զբոսաշրջիկների համար, իսկ տեղի բնակիչներր ստացել են անհապաղ տարհանման հրահանգ։ Հրդեհների պատճառով ոչնչացել է ավելի քան 6,5 մլն․հեկտար անտառ, շուրջ 2 հազար բնակելի տուն և 3 հազար վարչական և կենցաղային նշանակության շինություն։ 2019թ․փետրվարին սկսված հրդեհների սեզոնի ընթացքում հրդեհից զոհվել է 24 մարդ, այդ թվում՝ երեք հրշեջ, վեց մարդ համարվում է անհայտ կորած։