Բավ է պառակտվել
04-02-2021 19:56

Դուբայի իշխանությունները հայտարարել են «տիեզերական դատարան» ստեղծելու մասին

Տրիբունալը տեղակայված կլինին Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի (DIFC)՝ Միացյալ Թագավորության կողմից նախաձեռնված ընդհանուր իրավունքի անկախ արբիտրաժային կենտրոնի դատարաններում:

Տիեզերական օրենսդրությունը կարգավորվում է միջազգային կոնվենցիաներով և բանաձեւերով, ներառյալ ՄԱԿ-ի տիեզերական տարածքի պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 1967 թվականից: Որոշ պետություններ ստորագրել են նաև երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր՝ իրենց տիեզերական գործունեությունը կարգավորելու համար:

Ենթադրվում է, որ «տիեզերական դատարանի» ստեղծումը կապված է Արաբական Միացյալ Էմիրությունների տիեզերական ոլորտում իր ներկայությունն ընդլլայնելու հետ:

«Ընթացքի մեջ է ինտեգրված տիեզերական արդյունաբերությունը, որն աջակցվում է մարդկային ռեսուրսների, ենթակառուցվածքների և հետազոտությունների ու զարգացման կողմից: Տիեզերական դատարանները համընդհանուր նախաձեռնություն են, որը գործելու է զուգահեռ և կօժանդակի 21-րդ դարում տիեզերքի միջազգային յուրացման խիստ առևտրային պահանջները բավարարելու համար նոր դատական աջակցության ցանց ստեղծելուն», ասել է DIFC դատարանների գլխավոր դատավոր Զակի Ազմին:

Ըստ Ազմիի, տիեզերական առևտրի ընդլայնմանը զուգահեռ այնտեղ կարգավորվող բարդ առևտրային համաձայնագրերը «նույնպես կպահանջեն նույնքան նորարարական դատական համակարգ՝ ժամանակին համընթաց քայլելու համար»:

ԱՄԷ-ն, որը ներառում է յոթ էմիրություն, այդ թվում` Դուբայը, վերջին տարիներին մեծ ներդրումներ է կատարել տիեզերական ոլորտում: 2019 թվականին իր առաջին տիեզերագնացին տիեզերք ուղարկելով՝ երկիրն անցյալ տարի դեպի Մարսի արձակեց «Հույս» կոչվող զոնդը: Այն պետք է իր նպատակակետին հասնի հաջորդ շաբաթ:

ԱՄԷ-ում և արտերկրներում տեղակայված ընկերություններն ու հաստատություններն այժմ կկարողանան բողոքներ ներկայացնել տրիբունալ, իսկ նոր պայմանագրերում արդեն նշվում է, որ նոր «տիեզերական դատարանը» կհանդիսանա վեճերի լուծման ֆորում: