Բավ է պառակտվել
30-11-2021 18:23

Կիպրոսի իշխանությունները կարող են պարտադրել օտարերկրացիներին ՊՇՌ թեստ հանձնել օդանավակայաններում

Կիպրոսի Հանրապետությունը կարող է խստացնել օտարերկրյա քաղաքացիների մուտքի կանոնները և պարտադիր ՊՇՌ թեստեր սահմանել երկրի օդանավակայաններում կղզու բոլոր հյուրերի համար։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Առողջապահության նախարար Միխալիս Հաջիպանդելասը համաճարակի դեմ պայքարի գիտական ​​խորհրդատվական խորհրդի անդամների հետ կորոնավիրուսի տարածումը զսպելու և այս վարակի օմիկրոն շտամի կղզի մուտք գործելու հնարավորությունը զսպելուն նվիրված քննարկումից հետո։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այժմ ախտորոշիչ թեստ անցնել-չանցնելու հարցը կախված է այն երկրի համաճարակային կատեգորիայից, որտեղից ուղևորը ժամանել է Կիպրոս, և վերաբերում է միայն չպատվաստված անձանց։ «Ինչ վերաբերում է հավելյալ միջոցառումներին, փորձագետների հետ պայմանավորվել ենք բոլոր օդանավակայաններում ՊՇՌ-ի պարտադիր թեստավորում անցկացնելու վերաբերյալ։ Բացի այդ, երկիր մուտքի բոլոր կետերում՝ նավահանգիստներում և նավամատույցներում կներդրվի ՊՇՌ և էքսպրես թեստավորում, իսկ [կղզու ներքին սահմանով] անցումնեում կխստացվեն [համաճարակային հսկողության] միջոցառումները», - ասել է առողջապահության նախարարության ղեկավարը։

Նախարարի խոսքով՝ կղզու հունական և թուրքական համայնքների տարածքները բաժանող գծի սահմանային անցակետերը հատելու հարցը դեռ կքննարկվի Կիպրոսի ՆԳՆ-ի և թուրքակիպրական կողմի հետ երկխոսություն տանող հունակիպրական բանակցողների խմբի հետ։ Խոսքը ոչ թե անցակետերի փակման, այլ լոկ Կիպրոսի ներքին սահմանին համաճարակային հսկողության խստացման մասին է, ասել է Հաջիպանդելասը։

Նա տեղեկացրել է, որ գիտական ​​խորհրդատվական խորհրդի նիստի ժամանակ առաջարկ է արվել թույլ տալ երկրին Սուրբ Ծննդյան տոնակատարություններն անցկացնել բաց երկնքի տակ։ Տոնակատարություններին մասնկացելու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել կորոնավիրուսային անտիգենների արագ թեստի բացասական արդյունքի վկայական, որը հանձնվել է միջոցառումից առնվազն 48 ժամ առաջ։

Բոլոր նախաձեռնություններն ու առաջարկները, որոնք Հաջիպանդելասը քննարկել է երկուշաբթի օրը երկրի առաջատար վիրուսաբանների հետ, այս կամ այն ​​ձևով կներկայացվեն Նախարարների կաբինետի հաստատմանը, որի հանդիպումը նախատեսված է չորեքշաբթի օրը: