Բավ է պառակտվել
13-07-2021 11:45

Ֆրանսիայում չի բացառվում ամբողջ բնակչության պարտադիր պատվաստումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է բժշկական անձնակազմի՝ COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստման, հանրային վայրերի այցելության և միջքաղաքային տրանսպորտից օգտվելու անցագրերի ներդրման մասին։ Նա չի բացառել համընդհանուր պատվաստումն իրավիճակի վատթարացման դեպքում:

«Մեր երկիրը բախվել է համաճարակի կտրուկ վերսկսման հետ ամբողջ երկրում, թե՛ մեգապոլիսներում, թե՛ հանրապետության անդրծովյան տարածքներում», - ասել է նա երկուշաբթի երեկոյան ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Նա նշել է, որ վիրուսի դելտա տարբերակը, որն այժմ տարածվում է ամբողջ Ֆրանսիայում, «երեք անգամ ավելի վարակիչ է, քան ակզբնական շտամը»: Բայց պատվաստանյութի առկայությունը հիմնական գործոնն է, որը տարբերակում է առկա իրավիճակը համաճարակի նախորդ ալիքներից: Նախագահը նշել է, որ Ֆրանսիայում առկա բոլոր պատվաստանյութերը հուսալիորեն պաշտպանում են դելտա շտամից, 12 անգամ նվազեցնում վարակվելու հավանականությունը և կանխում հիվանդության ծանր ընթացքի 95% -ը:

Ֆրանսիայում բուժհաստատությունների ինչպես բուժող այնպես էլ հիվանդներին խնամող ամբողջ ամբողջ անձնակազմը պետք է պատվաստվի մինչև սեպտեմբերի 15-ը: Ուսումնական տարվա սկզբից դպրոցներում կսկսվեն պատվաստումների հատուկ արշավներ: Հունիսի կեսերից պատվաստումն արդեն թույլատրված է 12 տարեկանից բարձր բոլոր երեխաների համար:

Հուլիսի վերջից կամ օգոստոսի սկզբից կներդրվի սանիտարական անցագիր, որը պարտադիր կլինի ժամանցի և մշակույթի բոլոր վայրեր, ավելի քան 50 հոգու մասնակցությամբ միջոցառումներ, սրճարաններ և ռեստորաններ, առևտրի կենտրոններ այցելելիս, գնացքներով, ինքնաթիռներով և միջքաղաքային ավտոբուսներով երթևեկելիս: Այն կգրանցվի տեղեկատվություն կա՛մ ամբողջական պատվաստումների, կա՛մ վերջերս բացասական PCR թեստի արդյունքի մասին:

Այս աշնանից Ֆրանսիայում PCR թեստերը վճարովի կլինեն, եթե նշանակված չեն բժիշկի կողմից։ Սեպտեմբերի սկզբին 2021-ի հունվար-փետրվար ամիսներին կսկսվի պատվաստված մարդկանց վերապատվաստելու հրավերի գործընթացը:

«Մենք պետք է անցնենք բոլոր ֆրանսիացիների պատվաստմանը», - շեշտել է նա՝ հավելելով, որ եթե իրավիճակը վատթարանա, հնարավոր է նույնիսկ Ֆրանսիայի բոլոր բնակիչներին պարտադիր պատվաստելու հարց բարձրանա: Բայց նախագահը մինչ այժմ ընտրություն է կատարել ՝ հօգուտ քաղաքացիների գիտակցականությանը:

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Ֆրանսիայում համաճարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 5,8 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 111,5 հազար մարդ: Վերջին օրերին հանրապետությունում ամեն օր հայտնաբերվում է ավելի քան 4 հազար վարակված մարդ, չնայած հունիսի վերջին այս ցուցանիշը մոտ 2 հազար էր, իսկ որոշ օրերին՝ հազարից էլ քիչ: