Բավ է պառակտվել
15-06-2022 23:08

Ֆրանսիայում և Իսպանիայում անոմալ շոգ եղանակ է

Անոմալ բարձր ջերմաստիճան է հաստատվել Ֆրանսիայի և Իսպանիայի շատ շրջաններում, հայտնում են եվրոպական լրատվամիջոցները։

Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայությունները շոգի պատճառով վտանգի բարձր մակարդակ են հայտարարել 23 դեպարտամենտում։ Նրանք նշում են, որ տարվա այս եղանակի համար նման շոգն անոմալ է։

Չորեքշաբթի ավելի վաղ օդի ջերմաստիճանը Թուլուզում հասել էր 35 աստիճանի, Լիոնում՝ 36, Բորդոյում՝ 33 աստիճանի: Օդերևութաբաններն ահազանգում են, որ առաջիկա օրերին շոգ եղանակը կպահպանվի։

Հինգշաբթի օրը ջերմաստիճանը 40-ից բարձր կլինի Ֆրանսիայի Ատլանտյան օվկիանոսի ափամերձ շրջաններում, իսկ ուրբաթ՝ երկրի հարավում:

Շոգ եղանակ է նաև Իսպանիայում։ Չորեքշաբթի օրը երկրի շատ շրջաններում ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը։ Վտանգի բարձր մակարդակ է հայտարարվել Իսպանիայի 17 շրջաններից 9-ում։