Բավ է պառակտվել
01-04-2021 08:11

Ֆրանսիայում ամբողջական կարանտին է հայտարարվել

Ֆրանսիայի բոլոր շրջաններում կարանտինի ռեժիմ սահմանելու դեպքում երկրում կփակվի 150հազ․խանութ։ Այս մասին հայտարարել է չորեքշաբթի հանրապետության էկոնոմիկայի, ֆինանսների և վերականգնման նախարարությունը։

Ֆրանսիայի 19 դեպարտամենտում, որտեղ մարտի 20-ից մտցվել է ինքնամեկուսացման ռեժիմը, փակվել է ավելի քան 90հազ․ առևտրի կետ։ «Շաբաթ [ապրիլի 3-ին] կփակվի ևս 60հազ․ խանութ մնացած դեպարտամենտներում»,- նշել են նախարարությունում։

Աշխատանքը կկարողանան շարունակել միայն մթերային խանութները և դեղատները։ Ֆիննախի գնահատականով, գործազուրկ մնացած վաճառողներին նպաստ վճարելու համար կպահանջվի ամսական ոչ պակաս, քան 11 մլրդ եվրո։

Նախորդ շաբաթ ֆիննախը հայտարարել էր 200մլն եվրո լրացուցիչ հատկացումների մասին՝ օժանդակելու 35հազ առևտրի կազմակերպությունների, որոնք երկար ժամանակ փակ էին համավարակի և «դեղին ժիլետների» բողոքի ակցիաների պատճառով։

Ավելի վաղ ազգին ուղղված հեռուստաուղերձի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ապրիլի 3-ից կարանտին կսահմանվի երկրի բոլոր դեպարտամենտներում։ Բացի այդ, երեք շաբաթով կփակվեն բոլոր ուսումնական հաստատությունները։ Իշխանությունները նաև պարետային ժամ են մտցրել Փարիզի ժամանակով ժամը 19:00-ից մինչև 06:00 (Մոսկվայի ժամանակով՝ 20: 00- 07:00): Հաջորդ շաբաթվանից ամբողջությամբ կարգելվի միջմարզային երթևեկությունը։ Քաղաքների բնակիչներին թույլատրվում է իրենց տներից հեռանալ ոչ ավելի, քան 10 կմ: Նախագահի հրամանագրի համաձայն, ուժեղացվելու է սահմանափակող միջոցների պահպանման վերահսկողությունը: