Եվրոպայի և արտաքին գործերի հարցերով նախարարին կից պատվիրակ-նախարար Ֆրանկ Ռիստերը, ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ), ասել է, որ Ֆրանսիան անհրաժեշտ է համարում ԵՄ-ի կողմից Թուրքիայի դեմ քայլերի ձեռնարկումը: Ռիստերը նշել է, որ ողջ Եվրոպան այժմ դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարքագիծը:
«Պետք է նրա գործողություններին Եվրամիության առաջիկա գագաթնաժողովում եվրոպական պատասխան տրվի »,– ասել նա`հավելելով, որ ԵՄ–ի շահերն ու արժեքները պաշտպանելու համար պետք է ուժերի հավասարակշռությունն ամրապնդող որոշումներ ընդունել։
Թուրքական լրատվամիջոցները Ռիստերի հայտարարությունները համարել են սկանդալային։
Արմինե Գևորգյան