Բավ է պառակտվել
13-03-2020 12:28

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 128 հազար մարդ, որոնցից 68 հազարն առողջացել են

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 128 հազար մարդը: Նրանցից առողջացել է ավելի քան 68 հազարը, 4,720 մարդ մահացել է: Այդ մասին հայտնել է Ջոն Հոփքինսի անվան համալսարանը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն ասում է 125 հազար վարակվածների մասին:

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ վարակի ամենամեծ օջախներ են հանդիսանում Չինաստանը (81 հազար վարակված), Իտալիան (12,4 հազար վարակված), Իրանը (10 հազար վարակված), Հարավային Կորեան (7,8 հազար վարակված), Ֆրանսիան, Իսպանիան և Գերմանիան ( մոտավորապես երկու հազարական վարակված) և Միացյալ Նահանգները (987 վարակված):

ԱՀԿ տվյալների համաձայն, մարտի 12-ի դրությամբ մեկ օրում Չինաստանում հայտնաբերվել է 26 նոր հիվանդ, Իտալիայում՝ 2313, Իրանում՝ 958, Հարավային Կորեայում՝ 114, Իսպանիայում՝ 501, Ֆրանսիայում՝ 495, Ֆրանսիայում՝ 495, Գերմանիայում 271, ԱՄՆ-ում ՝ 291 հիվանդ:

Բացի այդ, ըստ ԱՀԿ տվյալների՝ մեկ օրում կորոնավիրուս է հայտնավերվել չորս նոր երկրում և տարածքում՝ Ֆրանսիական Պոլինեզիայում, Թուրքիայում, Հոնդուրասում և Կոտ դ 'Իվուարում։