Բավ է պառակտվել
31-08-2016 09:53

Հնդկաստանում ջուրը թունավոր է ճանաչվել

Մի խումբ մասնագետներ հետազոտություն են անցկացրել Ինդոս-Գանգեսյան գրունտային ջրերում վտանգավոր նյութերի հայտնաբերման համար: Նշվում է, որ բոլոր ջրերը թունավոր բաղադրություն են ունեցել:

Երկրաբաները սկսել են ուսումնասիրել Հնդկաստանի ջրային ռեսուրսները, սակայն նրանք չեն սպասել, որ իրենց ուսումնասիրությունները նման վատ ցուցանիշներ կունենան: Նշվում է, որ 200մ խորության վրա գտնվող ջրային ռեսուրսների մոտ 60%-ը վարակված է աղի ու մկնդեղի բարձր պարունակությամբ, ինչն օգտագործման դեպքում հաստատ կբերի լուրջ թունավորումների և հավանական մահվան դեպքերի: Նման տվյալների հրապարակումից հետո փորձագետները զգուշացրել են Հնդկաստանի, Պակիստանի, Բանգլադեշի և Նեպալի բնակիչներին, որ նման ջուրը չի կարելի կիրառել կենցաղում կամ գյուղատնտեսական նպատակներով:

Այս պահին քայլեր են ձեռնարկվում այդ դժվարին խնդրի լուծման համար, որը լուրջ հետևանքներ կարող է ունենալ: