Բավ է պառակտվել
12-11-2020 19:24

Չեխիայի ռազմական հետախուզությունը նախազգուշացրել է Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին

Աշխարհը հայտնվել է նոր համաշխարհային պատերազմի սպառնալիքի առջեւ: Այդ մասին ասվում է Չեխիայի ռազմական հետախուզության 2019 թվականի հաշվետվության մեջ, որը նրա կայքում հասանելի է նոյեմբերի 10-ին:

Վերլուծաբանները վստահ են այն բանում, որ այժմ գլոբալ հակամարտությունը «գտնվում է առաջին փուլում»:

«Ձեւավորվում է նրանց աշխարհայացքը, ովքեր կկարողանան եւ ցանկանում են ակտիվորեն մասնակցել դրան, եւ աստիճանաբար որոշվում են տեխնոլոգիական միջոցները, որոնց օգնությամբ նրանց կարելի կլիներ ղեկավարել»,-նշվում է փաստաթղթում:

Հակամարտության հավանական պատճառը զեկույցի հեղինակները համարում են մրցակցությունը ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ:

Փաստաթղթում ընդգծվում է, որ նկատելի է միջազգային իրավունքի կարեւորության անկումը: Խաղաղ երկխոսությունը՝ որպես առաջացած հակասությունների լուծման միջոց, բացակայում է, իսկ աշխարհակարգի որոշակիությունը կասկածի տակ է դրված:

Դեռ ավելին, լարվածությունն աճում է հասարակական գիտակցության մանիպուլացման պատճառով, կարծում են վերլուծաբանները:

Մինչ այդ The National Interest-ը գնահատել է ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի շանսերը հնարավոր պատերազմում: Տեքստի հեղինակ Քրիս Օսբոռնը, վկայակոչելով փորձագետների կարծիքը, պարզաբանել է, որ երկարաժամկետ ռազմական գործողություններում առավելությունը մնում է Հյուսիսատլանտյան դաշինքին: Միեւնույն ժամանակ ՆԱՏՕ-ն կհայտնվի ահավոր դրությամբ մեջ, եթե Ռուսաստանը որոշի հարձակում կազմակերպել Մերձբալթիկայի երկրների վրա, դաշինքը այդ սցենարի դեպքում ոչինչ չի կարողանա հակադրել Մոսկվային, հաղորդել է Ռադիո Sputnik-ը: