Բավ է պառակտվել
26-08-2021 11:06

Վանդալիզմի աղաղակող փաստ թուրքիայում․ Վանում հայկական գերազմանատունը բուլդոզերով քանդել են (լուսանկարներ)

Պղծված հայկական գերեզմանատան տարածքում ցրված են մնացել տապանաքարեր ու մարդկային ոսկերներ։
Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նահանգի Տուշպա շրջանում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է բուլդոզերով։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Bianet լրատվականը, Կալեցիկ շրջանը, որը հայտնի է նաև որպես Լեզք, 1915թ․ Ցեղասպանությունից առաջ եղել է հայկական թաղամաս։

2011 թվականին Վանում տեղի ունեցած երկրաշարժից հետո Բնակարանային գործակալությունը այստեղ կառուցեց նոր բնակելի թաղամաս։

Ըստ Մասաչուսեթսի Mesopotamia Agency -ի, վանդալիզմի ակտը կատարվել է օրեր առաջ: Այն կազմակերպել էր մի մարդ, ով պնդում էր, որ այդ հողակտորի սեփականատերն է: նախկին գերեզմանատան տարածքում ցրված են տապանաքարեր ու մարդկային ոսկորներ։

Օգոստոսի 24 -ին «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Մուրատ Սարիսաչը միջադեպի հետ կապված խորհրդարանական հարցում ուղարկեց:

«Լուսանկարները ցույց են տալիս, որ գերեզմանները քանդվել են, և տասնյակ ոսկորներ ցրված են մնացել տեղում», - ասել է Սարիսաչը:

Պատգամավորը նշել է, որ նման արտակարգ դեպքեր Վանում բավականին հաճախ են լինում: Սա, նրա խոսքով, վկայում է այն մասին, որ կառավարությունն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում պատմական հուշարձանները` վանքերն ու գերեզմանատները պաշտպանելու համար:

2017 – ին Վանի նահանգի Դիլկոյում գտնվող հայկական գերեզմանատան տեղում զուգարաններ, հանդերձարաններ և ավտոկայանատեղի կառուցվեցին, հիշեցրել է պատգամավորը:

«Գանձ որոնողների և գործադիր իշխանության անփութության պատճառով Վանի և նրա շրջակայքի պատմամշակութային կառույցները վնասվել են», - նշել է Սարիսաչը:

Նա հարցրել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային, թե ինչու իշխանությունները չեն պաշտպանում հայկական գերեզմանատները, ինչպես նաև մշակութային ու կրոնական ժառանգությունը: Սարիչասը նաև հետաքրքրվել է Օքթայից, թե արդյոք կառավարությունը նախատեսում է պահպանել և վերականգնել մշակութային ժառանգության վայրերը, և արդյո՞ք իրականացվել է տարածաշրջանի հայկական վանքերի և այլ մշակութային արժեքների գույքագրում: