Բավ է պառակտվել
12-10-2020 23:13

Էրդողանի պատերազմը Հայաստանում հարյուրամյա վաղեմության ցեղասպանության այլանդակ արձագանքն է․ New York Post

Ամերիկյան ամենահեղինակավոր թերթերից մեկը՝ New York Post-ը հրապարակել է հոդված, որտեղ Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությանն անվանել է 1915թհայերի ցեղասպանության շարունակություն։

«Ադրբեջանցիները ակնհայտորեն ագրեսորներ են. նրանք ոչ միայն քանակապես գերազանցում են հայերին 3:1 հարաբերակցությամբ, նրանք թուրքերի հսկայական օգնությամբ արդիականացնում են իրենց զինված ուժերը», - գրում է New York Post-ը:

Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի աջակցությունն Ադրբեջանին լավ հնարավորություն է շեղելու ուշադրությունն իր երկրում տնտեսական անկումից։ Թուրքիայի աջակցությունն այս տեղական հակամարտությունը վերածում է մեծ աշխարհաքաղաքական մրցման, նշում է թերթը։

«Պատմությունն այս ամենն ավելի սարսափելի է դարձնումԱնկարան նախկինի պես հրաժարվում է ճանաչել մոտ 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին, և այժմ նա մտադիր է ոչնչացնել մարդկանց անհամար քանակ»,- գրում է New York Post-ը:

Թերթն ընդգծում է, որ մինչ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և մյուսները հրադադարի ռեժիմի կոչ են անում, Էրդողանը բորբոքում է աճող կրակը` առաջարկելով Ադրբեջանին անսասան աջակցություն:

Թուրքիայի մասնակցությունն արցախյան մարտերին

Արցախում իրավիճակի սրման առաջին իսկ օրվանից (սեպտեմբերի 27-ից) Երևանում և Ստեփանակերտում ասում են, որ Թուրքիան ապահովել է մի քանի հազար սիրիացի ահաբեկիչ մարտիկների տեղափոխումը Ադրբեջան, ովքեր մասնակցում են Արցախի դեմ մարտերին: Ադրբեջանի կողմից վարձկանների գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը հաստատել են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում: Հայկական կողմը պնդում է նաև, որ Արցախում Ադրբեջանի ռազմական գործողությունները համակարգում են 150 բարձրաստիճան թուրք սպա, Ադրբեջանի զինված ուժերն օգտագործում են թուրքական կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր, ԶՀՀ, ՀԿՌՀ և այլ ռազմական տեխնիկա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Թուրքիայի պատմական նպատակը Հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելն ու պանթուրքիստական ​​պետություն ստեղծելու ծրագրի իրագործումն է: