Բավ է պառակտվել
15-06-2022 11:50

Շվեյցարիայի օդային տարածքը փակ է համակարգի տեխնիկական խափանման պատճառով

Skyguide օդային նավագնացության ծառայությունը չորեքշաբթի հայտնել է, որ Շվեյցարիայի օդային տարածքը փակվել է շահագործման տեխնիկական խափանման պատճառով։

«Այսօր վաղ առավոտյան Skyguide-ը տեխնիկական խնդրի է բախվել, ինչի պատճառով Շվեյցարիայի օդային տարածքը փակվել է»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծառայությունը ափսոսանք է հայտնել «Ժնևի և Ցյուրիխի օդանավակայաններում հաճախորդներին, գործընկերներին և ուղևորներին» պատճառված անհարմարությունների համար՝ չհստակեցնելով, թե որքան ժամանակ կարող է պահանջվել խափանումը վերացնելու համար։

Ժնևի միջազգային օդանավակայանի վարչությունը Twitter-ում հայտնել է, որ Skyguide տեղեկատվական համակարգում տեխնիկական անսարքության պատճառով հունիսի 15-ին օդանավակայանում բոլոր թռիչքներն ու վայրէջքները դադարեցվել են մինչև առավոտյան ժամը 11-ը (Մոսկվայի ժամանակով 12:00-ն):

Օդանավակայանի մեկնումների և ժամանումների ցուցատախտակի վրա մինչև ժամը 10:45 (Մոսկվայի ժամանակով 11:45) բոլոր չվերթների դիմաց նշված է ուշացման և չեղարկման, ինչպես նաև տեղեկատվությունն ավելի ուշ տրամադրելու մասին տեղեկատվություն: