Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի առողջական վիճակը կտրուկ վատացել է, բժիշկները նրա վիճակը կրիտիկական են գնահատում, հայտնում է կառավարությունը:
Անցած օրը մեր նախագահի վիճակը կտրուկ վատացել է, ու բժիշկների կարծիքով այն կրիտիկական է գնահատվում, նշվում է հաղորդագրության մեջ:
Կառավարությունում նաև հաստատել են այն տեղեկությունը, որ Կարիմովը հոսպիտալացվել էր կաթվածով: