11-07-2018 19:44

Վրաստանում ՀՀ դեսպանատունը հիշեցնում է երկիր մուտք գործելու անհրաժեշտ փաստաթղթերի մասին

Վրաստանում ՀՀ դեսպանատունը հիշեցնում է վարորդներին երկիր մուտք գործելու անհրաժեշտ փաստաթղթերի մասին։

«Եթե դուք պատրաստվում եք այցելել Վրաստան մեքենայով, որը գրանցված չէ ձեր անունով, խնդրում ենք ունենալ ձեզ մոտ լիազորագիր մեքենայի սեփականատիրոջ անունով` վրացերեն կամ անգլերեն լեզուներով», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

Նախօրեին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը կից Միգրացիոն ծառայությունը ներկայացրել է այն իրերի ցանկը, որոնք արգելվում է անցկացնել Վրաստանի հետ սահմաով։