Բավ է պառակտվել
23-12-2022 12:49

Համաշխարհային բժշկական ասոցիացիան կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Համաշխարհային բժշկական ասոցիացիան (WMA) կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ անցումը, որպեսզի այս հումանիտար աղետն ավելի չխորանա հայտարարել է WMA խորհրդի նախագահ Ֆրանկ Ուլրիխ Մոնթգոմերին։

«Պացիենտները կարող են մահանալ, որովհետև չեն կարողանում ստանալ իրենց դեղերը և չեն կարողանում հիվանդանոց տեղափոխվել», - ասել է նա՝ ընդգծելով, որ Լաչինի միջանցքը կկրիտիկականորեն կարևոր երթուղի է կենսականորեն կարևոր սննթամթերքների և դեղորայքի առաքման համար։