Բավ է պառակտվել
18-11-2019 15:06

Ժողովրդական դժգոհության ալիք Վրաստանում։ Խորհրդարանի փոխխոսնակն ընդդիմության պիկետը հեղափոխություն է անվանել

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին օրենսդիր մարմնի աշխատանքներին միջամտելու նպատակով շենքի պիկետը համարում է հեղափոխական սցենարի մի մաս։ Նա այս կարծիքը հայտնել է երկուշաբթի տարածած մեկնաբանության մեջ:

«Բյուջեի տապալումը դավաճանություն է և հետընթաց քայլ` արված պարզապես այն պատճառով, որ այնտեղ (խորհրդարանի շենքի մոտակայքում՝ ՏԱՍՍ) պիկետ է: Միթե՞ ոչ ոք չի տեսնում է, որ սա հեղափոխական սցենար է: Իհարկե, մենք բոլորս ենք տեսնում: Միևնույն ժամանակ, մենք համարում ենք , որ յուրաքանչյուր մարդ ունի խոսքի ազատության իրավունք, բայց պետությունն ու դրանում ապրող մարդիկ ունեն փրկության իրավունք։ Ավելին, նույնիսկ ակցիային մասնակցած այդ հինգ կամ վեց հազար մարդն իրավունք ունի ապրելու կայուն երկրում, և ես համոզված եմ, որ մեր արտասահմանյան գործընկերները կասեն նույնն", - ասված է Վոլսկու մեկնաբանություններում:

Այս տարի խորհրդարանը պետք է ընդունի 2020 թվականի բյուջեն, ինչպես նաև նշանակի Գերագույն դատարանի դատավորներին: Ընդդիմությունը շրջափակել է խորհրդարանը կիրակի երեկոյան: Մինչ այժմ ծառայողական երեք մուտքի մոտ վրաններ են խփված, աղբով և ավազով լի տոպրակներ դրված։ Բողոքի ակցիայի մասնակիցները կրակ են վառում մետաղական տակառներում: Նրանք ասում են, որ միայն այն դեպքում կբացեն դարպասները, որոնց վրա կողպեքներով շղթաներ են կապել, եթե պատգամավորները կհավաքվեն քննարկելու անցումային կառավարության պայմաններում համամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը:

Խորհրդարանի շրջափակումը մաս էր կազմում ընդդիմության գործողությունների ծրագրին, որը կիրակի օրը հավաք էր կազմակերպել Ռուսթավելիի պողոտայում ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով: Հանրահավաքին մասնակցում էին տասնյակ ընդդիմադիր կուսակցություններ, այդ թվում՝ Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի “Միասնական ազգային շարժում”-ն, ինչպես նաև խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի “Միացյալ Վրաստան - ժողովրդավարական շարժում”-ը: