Բավ է պառակտվել
16-05-2016 10:40

Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել

Չորս մարդ է տուժել Ստամբուլի Մայթեփե թաղամասում կատարված պայթյունից: Ռումբը ճանապարհին թողված փաթեթի մեջ էր: Առայժմ ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչության համար : Պայթյունի վայրում հիմա աշխատում են ոստիկանության աշխատակիցները: Ստամբուլում ահաբեկչությունների թիվը վերջերս կտրուկ աճել է: Վերջին նման դեպքը կատարվել էր մայիսի 12-ին, երբ ականապատված մեքենայի պայթյունից ութ մարդ էր տուժել, այդ թվում հինգ զինվորական: