Բավ է պառակտվել
24-05-2019 23:47

Պայթյուն է որոտացել ֆրանսիական Լիոն քաղաքի կենտրոնում

Ֆրանսիական Լիոն քաղաքի կենտրոնում (Օվեր-Ռոն-Ալպեր մարզի վարչական կենտրոն) պայթյուն է որոտացել։ Այդ մասին հայտնել է BFM TV-ն։

Ըստ տեղեկությունների, միջադեպը տեղի է ունեցել Բելկուր հրապարակի մոտակա փողոցում։ Նշվել է, որ 13 մարդ ստացել է թեթև վնասվածք, նրանցից 11-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Լիոնի ադմինիստրացիայից տեղեկացրել են, որ տուժածների թվում ութամյա աղջիկ կա։

Տարածքում գտնվող տեսախցիկների ձայնագրություններից քաղաքի ոստիկանությունը պարզել է, որ մի հեծանվորդ փաթեթ է նետել Վիկտոր Հյուգո և Սալա փողոցների խաչմերուկում գտնվող հացթուխարանի մոտ։

Ըստ BFMTV ռադիոկայանի, պայթուցիկ սարքը ունեցել է ծանրոցի տեսք։ Սարքը լցոնված է եղել մեխերով, հեղույսներով և պտուտակներով: Միջադեպի հետաքննությանն է միացել Փարիզի դատախազության հակաահաբեկչական բաժինը:

Պայթյունը տեղի ունեցել տեղական ժամանակով ժամը 17: 30-ին:

Ներկայումս տարածքը շրջափակված է: Տեղում աշխատում են սակրավորները և ոստիկանները։