Ստամբուլի Սաբիհա Գոկչեն օդանավակայանում չորեքշաբթի տեղի ժամանակով 2:05-ին պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով տուժել են երկու հավաքարարներ:
Պայթյունը տեղի է ունեցել օդանավների կայանման վայրում: Տուժած հավաքարարներից մեկի վիճակը գնահատվում է ծանր:
Ստամբուլի ոստիկանությունը դեպքի կապակցությամբ դիտարկում է հնարավոր բոլոր տարբերակները, այդ թվում` ահաբեկչությունը:
Ներկայումս օդանավակայանում անվտանգության միջոցառումները խստացված են, դեպքի վայրում աշխատում են ոստիկանական ջոկատները: Մասնագետները ստուգում են տեղանքը այլ պայթուցիկ իրերի առկայությունը ստուգելու համար:
Բավ է պառակտվել