Բավ է պառակտվել
21-07-2015 09:40

Թուրքիայում ահաբեկչության հեղինակը 18-ամյա մահապարտ աղջիկ է եղել

Սիրիային սահմանակից թուրքական Սուրուչ քաղաքի մշակույթի կենտրոնում պայթյունի հեղինակը 18-ամյա մահապարt ահաբեկիչ աղջիկ է եղել: Պաշտոնապես այս տեղեկատվությունը չի հաստատվել, սակայն երկրի իշխանությունները ենթադրում են, որ հարձակումը կատարել է «Իսլամական պետություն» խմբավորման անդամներից մեկը: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խոսքով, «հանցագործության վայրից հավաքված ապացույցները վկայում են, որ «Իսլամական պետություննն» օգտագործել է «կենդանի ռումբ»: Վերջին տվյալներով, ահաբեկչությանը զոհ է գնացել 31 մարդ, եւս 100 մարդ տուժել է: