Բավ է պառակտվել
14-10-2020 16:27

Washington Post-ը հայտնում է Արցախում մարտերում սպանված 52 սիրիացիների մարմինները Սիրիա տեղափոխելու մասին

Washington Post-ը հայտնում է Արցախում մարտերում սպանված 52 սիրիացիների մարմինները Սիրիա տեղափոխելու մասին։

Նրանց վարձել են Սիրիայի թուրքամետ խմբավորումներն Ադրբեջան ուղարկելու համար, որպեսզի ծառայեն հարվածային ջոկատներում Արցախում հայկական ուժերի դեմ պատերազմում, հայտնել են լրագրողներին նրանց հարազատները:

Վաշինգտոնյան թերթի զրուցակիցներն ասում են, որ վարձկաններն ամսական 2000 ԱՄՆ դոլար են ստանում Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցելու համար: Նույն գումարն է նշվել է փորձագետների կողմից նաև այլ լրատվամիջոցներում: