Բավ է պառակտվել
29-11-2014 09:58

Խոշոր ահաբեկչություն Նիգերիայում. զոհվել է 120 մարդ

Նախօրեին Նիգերիայի Կանո քաղաքում մզկիթի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 120-ի, իսկ վիրավորներինը՝ 270-ի: Այս մասին գրում է Fraոce Press-ը: Նիգերիայի Կանո քաղաքում մզկիթի մերձակայքում ուրբաթ օրը 3 պայթյուն է որոտացել: Պայթուցիկ սարքերը գործել են այն պահին, երբ հավատացյալները հավաքվել էին մզկիթի մուտքի մոտ` ուրբաթօրյա աղոթքի համար: Նշվում է, որ ահաբեկչությունը իրականացրել է ահաբեկիչ մահապարտները, ովքեր պայթյուններից հետո սկսել են կրակել դեպքի վայրը լքել փորձող անցորդներին: Չի հսատկեցվում, թե քանի մարդ է մասնակցել հարձակմանը, սակայն հայտնի է, որ նարնցից 4-ը սպանվել են: Տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը դեռևս իր վրա չի վերցրել պատասխանատվությունը: