Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի Մեժգորյեի ամառանոցում թանկարժեք խմիչքների եւ համադամ սննդի մի ողջ պահեստ են գտել, որը թողել է Յանուկովիչը: Պարզվել է, որ Օլեգ Սամոյդյուկը շուրջ մեկ ամիս այդ պահեստը թաքցրել է ինքնապաշտպանությունից եւ պետական պահպանության ծառայությունից: Ի թիվս այլոց, պահեստում եղել են սառեցված բադեր, սկյուռներ, տափակաձուկ, էկզոտիկ ծոամթերք, թանկարժեք խմիչքներ, այդ թվում հայկական կոլեկցիոն գինի «Վանատուր» եւ մեկ արկղ օղի, որի պիտակի վրա եղել է Յանուկովիչի պատկերը եւ նույնիսկ տղամարդկային ուժն ամրապնդող բալզամ:
Բավ է պառակտվել