Բավ է պառակտվել
12-02-2016 11:53

Ճապոնական ինդեքսը նվազել է իենի ամրապնդման ֆոնի վրա

Տոկիոյի ֆոնդային բորսայի առևտրի արդյունքում Ճապոնիայի հիմնական ցուցանիշները նվազել են 4.8-5.4%-ով: Ցուցանիշների անկումը տեղի է ունենում դոլարի նկատմամբ իենի ամրապնդման և համաշխարհային շուկաներում անկայունության ֆոնի վրա:
«Մենք շուկայում մտել ենք մի այլ փուլ: դոլար - իեն արտարժույթների Տատանումները գտնվում են ուշադրության կենտրոնում, ներկայումս ամեն ինչ ղեկավարվում է արտարժույթի շուկայի կողմից: Մենք ենթակա ենք արտարժույթի շուկայի ազդեցությանը», - ասել է Տոկիոյում Nomura Holdings Inc.-ի ավագ վերլուծաբան Դզյուիթի Վակոն: Ճապոնական արժույթի աճն իր հերթին պայմանավորված է սպեկուլյատիվ միտումների ամրապնդմամբ: Ըստ փորձագետի համաշխարհային շուկաներում անորոշության պայմաններում, ներդրողները ակտիվորեն իեն են գնում, որը վստահելի ակտիվ է համարվում: Իրավիճակին կարող է միջամտել Ճապոնիայի բանկը, քանի որ արժութային շուկայի շահարկումները խափանման ռիսկի տակ են դնում գրեթե երեք տարվա դրամավարկային խթանման քաղաքականությունը: Ճապոնիայի ֆինանսների նախարար Տարո Ասոն հայտարարել է, որ կառավարությունը հետևում է շուկայի զարգացումներին և եթե անհրաժեշտ լինի համապատասխան միջոցներ կձեռնարկվեն: