Բավ է պառակտվել
12-08-2014 08:49

ԵԱՀԿ-ն Թուրքիայի ընտրությունները ժողովրդավարական են համարել

ԵԱՀԿ սահմանափակ առաքելության պատվիրակության ղեկավար Գերտ Հինրիկ Արենսը հայտարարել է, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները, ընդհանուր առմամբ անցկացվել են ժողովրդավար և հաջող,, գրում է РИА Новости-ն: ԵԱՀԿ Ժողովրդավար ինստիտուտների և մարդու իրավունքների հարցով բյուրոյի առաքելությունը Թուրքիա էր ժամանել հուլիսի 9-ին` թուրքական կառավարության պաշտոնական հրավերով` նախընտրական արշավին և ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով: «Ամբողջ ամիս մենք ուշադիր հետևել ենք նախընտրական քարոզարշավին և ընտրություններին: Հանդիպել ենք թեկնածուների, լրագրողների,հասարակական գործիչների հետ: Նախնական եզրակացությունում դրական գործոններից կնշեմ թեկնածուների ազատ քարոզարշավը, բացի թուրքերենից օտար լեզուների գործածումը, արտերկրում գտնվող քաղաքացիների ընտրության հնարավորությունը և, ընդհանուր առմամբ, ազատ, հաջող և ժողովրդավարական քարոզարշավների անցկացումը»,- ասել է առաքելության ղեկավարը: Սակայն, նրա կարծիքով, ընտրությունները ցուցադրել են նաև լուրջ թերացումներ նախընտրական շրջանում` պաշտոնական լիազորությունների չարաշահում, վարչական ռեսուրսների օգտագործում` հօգուտ թեկնածուներից մեկի, և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առավելությունը` հեռուստատեսությունում հատկացված եթերային ժամանակի ծավալի առումով: