Բավ է պառակտվել
12-04-2014 19:06

Ուկրաինան չի կորցնի Ղրիմը. Յուշչենկո

Ըստ Ուկրաինայի երրորդ նախագահ Վիկտոր Յուշչենկոյի Ուկրաինան չի կորցնի Ղրիմը : Նա վստահ է, որ պետությունն այդ դասից հետո ավելի ուժեղ կդառնա: Այս մասին Յուշչենկոն նշել է իր «Ոչ պետական գաղտնիքներ» անվանումը կրող հուշերի շնորհանդեսի ժամանակ: «Մենք Ղրիմը երբեք չենք կորցնի, բայց պետք է հասկանալ, որ Ղրիմը վերադարձնելու մեկքայլանի բանաձեւ չկա»,-ասել է նա, հաղորդում է ՈՒՆՆ-ն: Յուշչենկոն նշել է, որ չի կարելի համաձայնել երկրի ֆեդերալիզացիայի հետ, քանի որ դա կմասնատի պետությունը եւ կօգնի մարզերի մի մասին դուրս գալ Ուկրաինայի կազմից: Յուշչենկոն վստահ է, որ Ուկրաինայի արեւելքի համար ֆեդերալիզացիայի պուտինյան պլանը «Ղրիմում սկսված նախագծի օմեգան է»: