Խաղաղ օվկիանոսի հարավային մասում՝ Զատկի կղզու շրջանում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Այն արձանակագրվել է Զատկի կղզու վարչական կենտրոն Անգա-Ռոայից 502 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Ավերածությունների կամ ցունամիի վտանգի մասին հաղորդագրություն չի ստացվել:
Զատկի կղզին Խաղաղ օվկիանոսի հարավ-արեւելյան հատվածի եզակի տարածք է, ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում: Կղզում մոտ 6000 բնակիչ է ապրում: Կղզու տարածքը պատկանում է Չիլիին: