Բավ է պառակտվել
29-07-2022 14:58

Ճապոնիայի ափերին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

5,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, Տատեյամա քաղաքից (Տիբա պրեֆեկտուրա, Հոնսյու կղզի) 367 կիլոմետր դեպի հարավ-արևելք, հաղորդել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրֆիզիկայի ծառայության Ալթայա-Սայանյան մասնաճյուղում:

Ալթայ-Սայան մասնաճյուղի օպերատիվ մշակման համաձայն՝ հինգշաբթի Մոսկվայի ժամանակով 22:52-ին (ուրբաթ տեղական ժամանակով 04:52-ին) գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ճապոնական փոքրիկ Հաչիջոջիմա կղզուց մոտավորապես 268 կմ դեպի արևելք:

Ըստ էպիկենտրոնում ցնցումների ուժգնության երկրաշարժը գնահատվում է «շատ ուժեղ»։

Ալթայ-Սայան մասնաճյուղը հաղորդել է նաև Նոր Գվինեա կղզու արևելյան ափին 5,8 մագնիտուդով երկրաշարժի մասին:

Հինգշաբթի Մոսկվայի ժամանակով 21:28-ին (ուրբաթ տեղական ժամանակով 04:28-ին) գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լաե քաղաքից (Պապուա Նոր Գվինեա) 60 կմ հարավ:

Ըստ էպիկենտրոնում ցնցումների ուժգնության այն գնահատվում է որպես «ավերիչ»։