Բավ է պառակտվել
07-02-2023 12:42

ԱՄՆ-ում և Չինաստանում գրանցվել են 3,8 և 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր

ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ երկրի Նյու Յորք նահանգի հյուսիսարևմտյան հատվածում 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն գրանցվել է երկուշաբթի՝ փետրվարի 6-ին, ժամը 11:15 UTC (Մոսկվայի ժամանակով 14:15-ին) Արևմտյան Սենեկա քաղաքից 2 կմ դեպի արևելք՝ 3 կմ խորության վրա։
Սա նահանգում վերջին 40 տարվա ամենաուժգին երկրաշարժն է, հայտնում է NBC-ն։ 1983 թվականից ի վեր Արևմտյան Սենեկա քաղաքում 2,5 բալ ուժգնությամբ 24 երկրաշարժ է տեղի ունեցել, սակայն նախորդ օրը գրանցվածն ամենաուժեղն էր։ Ցնցումների հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Եվս մեկ երկրաշարժ է գրանցվել Չինաստանում՝ Ալմա Աթա քաղաքից 375 կմ հյուսիս-արևելք, որի ուժգնությունը կազմել է 4,7 բալ։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԻՆ սեյսմոլոգիական փորձարարական-մեթոդաբանական արշավախումբը (SEME):