Բավ է պառակտվել
21-05-2019 17:01

Ավստրալիայի բնակիչը հայտնաբերել է 1,5կգ քաշով ոսկու բնակտոր

Ավստրակիայի Կալգուրլի քաղաքում ոսկի որոնողը հայտնաբերել է 100 հազ ավստրիալական դոլար արժողությամբ ոսկու հսկայական բնակտոր, գրել է lenta.ru-ն, հղում անելով բրիտանական Daily Mail պարբերականին։

Տղամարդն, ում անունը չի նշվում, հազվագյուտ և թանկարժեք բնակտորը գտել է Գոլդֆիլս-Էսպերանս համայնքում մետաղաորսիչով ոսկի փնտրելիս։ 1,5 կգ քաշ ունեցող գտածոյի լուսանկարը տեղադրվել է ֆեյսբուքի Finders Keepers Gold Prospecting հատուկ խմբում։ Օգտագտերերը ապշել են բնակտորի չափերով և տղամարդուն անվանել “հաջողակ”։
Համայնքի սեփականատեր Մեթ Քուքի (Matt Cook) խոսքերով, այս չափի բնակտորները տարածաշրջանում հայտնաբերվում են տարին ընդամենը մի քանի անգամ, և դրանք գտնելու համար պահանջվում է հատուկ սարքավորում: Նա նշել է, որ լուսանկարը ցուցադրելուց հետո բազմաթիվ մարդիկ են եկել Կալգուրի իրենց բախտը փորձելու համար։
“Սա շատ զվարճալի է: Ես չեմ հիշում, որ մենք նման տարի ունենայինք։ Ոսկու գինն այժմ բարձր է, այդ պատճառով էլ ոսկու տենդ է սկսվել”, - ավելացրել է նա:
Մայիսին տեղեկացվել էր, որ ավստրիալական Վիկտորիա նահանգի Բենդիգո քաղաքի մի ընտանիք շան հետ զբոսնելիս հայտնաբերել է ոսկու բնակտոր։ Մասնգետների գնահատականով այդ մեծության բնակտորի արժեքը կազմում է ոչ պակաս, քան 35 հազար ավստրալիական դոլար: